Կանադայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը կրկնապատկվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Կանադայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը կրկնապատկվել է

18:57 22.11.2021

Կանադական Վանկուվեր կղզում գտնվող Comox ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի։ Այդ մասին հաղորդում է CTV News-ը։

Զորանոցի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք։

«Վիրավորվել է 16 զինվոր և վեց քաղաքացի»,- հայտնել են Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունից։

Բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից ուրբաթ, բացառությամբ մեկ զինվորի՝ ըստ գնդապետ, 9 րդ -Wing Comox թևի հրամանատար Բրին Էլիոթի:

Թեև շենքում վերանորոգումներ էին ընթանում, սակայն այն օգտագործվում էր որպես բնակելի տարածք։ Շենքում ապրել է 59 մարդ, բայց պայթյունի պահին  ոչ բոլորն են եղել փակ տարածքում։

Էլիոթն ասել է, որ պայթյունից հետո դեպքի վայր է ժամանել քաղաքի որոնողափրկարարական խումբը և «սանրել» շենքը՝ օգտագործելով ինֆրակարմիր տեխնոլոգիա։

«Նրանք ամբողջ գիշեր որոնեցին՝ օգտագործելով ակուստիկ և ինֆրակարմիր տեխնոլոգիաներ՝ տեսնելու, թե արդյոք այնտեղ որևէ մեկը կա, թե ոչ»,- ասել է Էլիոթը:

Ռազմական բազայի պատասխանատուները պնդում են, որ պայթյունը չի վնասել  ոչ մի ինքնաթիռ և չի ազդել օդային թռիչքների վրա։ Միջադեպը հետաքննում են դաշնային և նահանգային պաշտոնյաները, ինչպես նաև զինվորականները:

Հիշեցնենք՝ Comox ռազմաբազայում պայթյունի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 19-ին։ Սկզբում հաղորդվում էր 10 զոհի մասին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

11:58 26.11.2024

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ քանի որ իր վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում է որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: «Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ […] ...

BACK_TO_TOP