Արցախից Շիրակի մարզ տեղափոխված ընտանիքների բնակարանային պայմանները բարելավվում են բարեգործական ծրագրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Արցախից Շիրակի մարզ տեղափոխված ընտանիքների բնակարանային պայմանները բարելավվում են բարեգործական ծրագրով

17:36 20.11.2021

44 օրյա պատերազմից հետո Շիրակի մարզ վերադարձան հիմնականում այն ընտանիքները, որոնք տարիներ առաջ էին Արցախ տեղափոխվել։ Ռազմական գործողությունների օրերին լքել էին իրենց բնակավայրերը նորից վերադառնալու հույսով։ Բայց երբ պարզ դարձավ, որ բնակավայրերի մեծ մասն անցել է թշնամու վերահսկողության տակ, առաջնային դարձավ այս ընտանիքների բնակարանային խնդիրը։ Բնակարանների վերանորոգման և զբաղվածության ապահովման հարցում Շիրակի և Գեղարքունիքի մարզեր տեղափոխված ընտանիքներին աջակցում է  «Հայկական Կարիտաս»-ը։ Իրականացնում է Հայաստանում կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակիչների համար ծրագիրը։

Անուշ Հովոյանի ընտանիքը Մեծ Մանթաշից տասը տարի առաջ է ամուսնու և հինգ երեխաների հետ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղ տեղափոխվել։ Այնտեղ ևս երեք երեխա են ունեցել, տուն ու տեղ են դրել։ Պատերազմի օրերին վերադարձել են Մանթաշ։ Տարիներ առաջ Արցախում էին վերաբնակիչ, հիմա՝ հարազատ գյուղում։ Ընտանիքը երկու հորթ է որպես աջակցություն ստացել կենսապահովման պայմանները բարելավելու բարեգործական ծրագրով։

«10 տարի Արցախում ապրեցինք։ 2020-ի հոկտեմբերի 5-ին կլրանար 10 տարին։ Նույն օրը լքեցինք Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղը։Վերադարձանք Մեծ Մանթաշ։ Հարազատներից մեկի տանն ենք բնակվում։ Ընդամենը երկու սենյակ էր։ Որեշեցինք ձևափոխել։ Բարեգործական ծրագիրը, հարազատներն ու բարեկամները օգնեցին, հարմարեցրինք։ Նաև անասուններ ենք ձեռք բերել, նորից տնտեսություն ենք հիմնում»,- shantnews-ին ասել է Անուշ Հովոյանը։

Մանկավարժ Նաթելա Սարոյանն էլ վերադարձել է իր երբեմնի սիրած գործին։ Նույն ծրագրի շահառուներից է, կարի մեքենա է որպես աջակցություն ստացել: Կար ու ձևով փոքրիկ եկամուտ է ստանում։ 1999-ին են Քաշաթաղի շրջանի Գետամեջ գյուղ տեղափոխվել։ Արցախում մանկավարժների կարիք կար։ Պատերազմի առաջին օրերին է Արթիկ տեղափոխվել։

Քաշաթաղում թողած տան բանալիները տիկին Նաթելան պահում է, դա նրա ընտանիքի համար Արցախում թողած հիշողությունների խորհրդանիշն է։ Նոր կյանք սկսել են Արթիկում 20 տարի առաջ թողած իրենց տանը, որը վերանորոգում են։

« Խոհանոցի, միջանցքի դռներն ու պատուհաններն ենք փոխել, տանիքն ենք վերանորոգել։ Մեզ տարբեր շինանյութեր են հատկացրել։ 20 տարի անխնամ թողած տունը վերանորոգում ենք։ Վերադարձել ենք Արթիկ՝ Արցախում թողնելով ամեն ինչ։ Դուռը փակել եմ, բանալիները՝ հետս բերել»,- ասել է Նաթելա Սարոյանը։

Բարեգործական ծրագիրը մի քանի ուղղություն ունի։ Առաջինը բնակարանային պայմանների բարելավումն է, հաջորդը՝ զբաղվածության ապահովումը։ Ծրագիրը Շիրակի և Գեղարքունիքի մարզեր տեղափոխված արցախցիների համար է։ Շահառու ընտանիքների թիվն էլ փոքր չէ։

«Կեցության պայմանների բարելավման բաղադրիչով շահառու է դառնալու 500 ընտանիք Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։ Կենսապահովման պայմանների բարելավման բաղադրիչով՝ 400 ընտանիք՝ կրկին նույն մարզերից։ Այս պահին արդեն իսկ աշխատում ենք կեցության բաղադրիչով՝ 340, իսկ կենսապահովման բաղադրիչով՝ 2902 ընտանիքի հետ։ Աշխատում ենք Արցախից տեղափոխված ընտանիքների, տեղահանվածներին հյուրընկալողների, ինչպես նաև տեղի բնակիչների հետ, որոնք տուժել են պատերազմի հետևանքով»,- shantnews-ին ասել է «Հայկական կարիտաս»-ի  ծրագրի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը։

Ծրագիրը մեկ տարի տևողությամբ է, գործելու է մինչև 2022-ի ապրիլ ամիսը։ Պատերազմի և դրան հաջորդած օրերին բարեգործական ծրագրերը հումանիտար ուղղություն ունեին։ Հիմա Արցախում բնակավայրերը կորցրած ընտանիքների համար աջակցությունը պետք է լինի նոր բնակավայրում նոր կյանք սկսելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

11:44 26.11.2024

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․Լավրով

11:38 26.11.2024

Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․Լավրով

Հավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում եւ փորձում գունավոր հեղափոխություն սանձազերծել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի անտեսում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաները՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:31 26.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP