19:30 19.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին:
Համերգին մասնակցում են օպերային հայ անվանի երգիչներ Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Կարինե Բաբաջանյանը (Գերմանիա), Հովհաննես Այվազյանը, Լիանա Ալեքսանյանը (Գերմանիա), Խաչատուր Բադալյանը (ՌԴ)։ Դիրիժոր՝ Անտոնելլո Ալլեմանդի (Իտալիա):
Հոբելյանական համերգին նվիրված մամուլի ասուլիսին համերգի կազմակերպիչ Թովմաս Մարտիրոսյանը նշել է, որ Գեղամ Գրիգորյանին նվիրված համերգի գաղափարը հղացել է դեռևս երկու տարի առաջ, նպատակն էր, մաեստրոյի հոբելյանական օրը առիթ դարձնելով՝ միավորել հայ օպերային երգիչներին մեկ բեմում:
«Արտասահմանում մենք ունենք օպերային հայ անվանի երգիչների մեծ բանակ, որը մաեստրոյի գործը շարունակում է մեծ պատվով, և մեր ցանկությունն էր տեսնել նրանց միասին մեկ բեմում: Ծրագիրը կազմված է երկու բաժնից. առաջինում արիաներ են, երկրորդ բաժնում ներառված են երգեր, որոնք եղել են Գեղամ Գրիգորյանի երկացանկում՝ նեոպոլիտանական, հայկական ստեղծագործություններ, որոնցից «Արաքսը» ժամանակին գրվել է հենց մաեստրոյի համար: Հեղինակը Ռաֆայել Աբրահամյանն է. այս համերգին այն կկատարի Գևորգ Հակոբյանը: Համերգի ընթացքում կներկայացվեն արխիվային նյութեր՝ լուսանկարներ, տեսագրություններ»,- ընդգծել է համերգի կազմակերպիչը և շնորհակալություն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համերգի կայացմանը աջակցելու համար:
Հրավիրյալ դիրիժոր, Գեղամ Գրիգորյանի վաղեմի գործընկեր Անտոնելլո Ալլեմանդին, որը կղեկավարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, նշել է, որ Գեղամ Գրիգորյանի հետ աշխատել է երկու անգամ և հիանալի ու անջնջելի հիշողություններ ունի այդ հանդիպումներից:
«Շատ երջանիկ եմ այս համերգին մասնակցելու հրավերի համար: Այստեղ ես հանդես եմ գալու հիանալի մեներգիչների հետ, որոնցից մի քանիսին արդեն ճանաչում եմ, մյուսների հետ նոր եմ ծանոթացել: Երաժշտությունը սահմաններ չունի, և ես աշխարհի ցանկացած մասում հանդես եմ գալիս մեծ սիրով»,- նշել է համերգի դիրիժորը և հավելել, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ վերջինը չի լինի:
Օպերային անվանի երգիչ Բարսեղ Թումանյանը, անդրադառնալով Գեղամ Գրիգորյանի հոբելյանը նշելուն, ընդգծել է, որ այս միավորումը խոսում է կարևոր փաստի մասին:
«Մեծարելով մեր մեծերին, միավորվելով և վերհիշելով նրանց՝ մենք վերածնունդ ենք ապրում: Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված այս համերգը ես անվանում եմ «Վերածննդի համերգ»,- եզրափակել է Բարսեղ Թումանյանը:
Ասուլիսի մասնակիցների խոսքերով՝ բեմակից ընկերներն ու արվեստագետները մեծ ջերմությամբ, սիրով ու մեծարանքով են հիշում աշխարհի տարբեր թատրոններում հանդես եկած Գեղամ Գրիգորյանին: Հատկանշական է, որ Գեղամ Գրիգորյանի անզուգական ձայնն իր հզոր, արտահայտիչ, յուրահատուկ վառ տեմբրով և արտիստական հմայքն իր բազմերանգությամբ ու ինքնատիպությամբ գրավել են աշխարհի ունկնդրի սիրտն ու դարձել համաշխարհային արժեք ու մեծություն։
«Բոլոր ժամանակների տենոր», «Աստվածատուր երգիչ», «Ժամանակակից մեծագույն տենորներից մեկը». այսպես է ընդունում, բնութագրում աշխարհի ունկնդիրը, քննադատն ու երաժիշտը Գեղամ Գրիգորյանին՝ աշխարհի հինգ լավագույն տենորներից մեկին։
Հոբելյանական համերգին կհնչեն օպերային սիրված արիաներ Ա․ Հարությունյանի, Ա. Տիգրանյանի, Ռ. Աբրահամյանի, Ջ. Վերդիի, Ջ. Պուչինիի, Ժ. Բիզեի, Պ. Չայկովսկու, Պ. Մասկանիի, Է. Կուրտիսի գլուխգործոցներից, կցուցադրվեն հատվածներ մաեստրոյի կատարումներից, հատուկ հոբելյանական երեկոյի համար կներկայացվի Արսեն Մեհրաբյանի բեմադրած բալետային համարը Աննա Քալաշյանի կատարմամբ:
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...