Աջակցելու ենք Արթուր Վանեցյանին. «Շիրակ» ֆուտբոլային ակումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:32:37
Ամսաթիվ
25 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+13.09 oC

Աջակցելու ենք Արթուր Վանեցյանին. «Շիրակ» ֆուտբոլային ակումբ

17:50 19.07.2018

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն: Ակումբն այս մասին հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին՝ ՀՖՖ ժողովի ժամանակ կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։

Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն:

Դե ուրեմն բոլորս միասին դեպի նոր հաղթանակներ… Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ… Առա՛ջ, «Շիրակ»…»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը մեծահասակների պայքարում 6 մեդալ է նվաճել․ Սամբոյի ԵԱ

16:24 25.04.2025

Հայաստանը մեծահասակների պայքարում 6 մեդալ է նվաճել․ Սամբոյի ԵԱ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվել է սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալ: Եվրոպայի առաջնություններում իր երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Բրոնզե մեդալակիր են դարձել Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո, 58 կգ), Համլետ Սուքիասյանը (մարտական սամբո, 58 կգ), Մհեր Մերջանյանը (մարտական սամբո, 71 կգ), Արթուր […] ...

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

16:16 25.04.2025

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ապրիլի 23-ի ժամը 15.20-ին Արմավիր քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից այս տարվա փետրվարի 10-ից հետախուզվող 57-ամյա տղամարդուն: Նա հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

16:09 25.04.2025

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետների աշխատանքային այցը Լոռու մարզի մի շարք  հուշարձաններ

16:05 25.04.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետների աշխատանքային այցը Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության պատվերով։ Մասնագետներն այցելել են Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, որտեղ շարունակվում են 2024 թ. մեկնարկած վերականգնման աշխատանքները: Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտվել […] ...

Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

16:00 25.04.2025

Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայաստանը 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է վկայագիր` որպես մալարիայից ազատ գոտի: Լինելով էնդեմիկ երկիր` Հայաստանը եվրոպական տարածաշրջանի առաջին երկրներից է, որին հաջողվել է երկրում վերացնել հիվանդությունը: Հայաստանը մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում մեծ հաջողությունների է հասել իր որդեգրած […] ...

1000 խոշոր հարկ վճարողների կողմից հունվար-մարտ ամիսներին պետբյուջե է վճարվել ավելի քան 409 միլիարդ դրամ

15:53 25.04.2025

1000 խոշոր հարկ վճարողների կողմից հունվար-մարտ ամիսներին պետբյուջե է վճարվել ավելի քան 409 միլիարդ դրամ

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավել է հավաքագրվել 22 միլիարդ 244 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 123 […] ...

BACK_TO_TOP