Գյումրիում փողոցաշինական և նոր տրանսպորտային ցանցի գործարկման աշխատանքները ձգձգվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Գյումրիում փողոցաշինական և նոր տրանսպորտային ցանցի գործարկման աշխատանքները ձգձգվում են

19:20 18.11.2021

Գյումրիում ՎԶԵԲ և  սուբվենցիոն ծրագրերով 33 փողոց է հիմնանորոգվում։ Մի քանի փողոցներում աշխատանքները անավարտ են, գործը ձգձգվում է տարբեր պատճառներով։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա նշել է, որ փողոցաշինական աշխատանքների ձգձգման պատճառները տարբեր են։ Հիմնականում  ենթակառուցվածքների անցկացման խնդիրներ կան հիմնանորոգվող փողոցներում։

«Ամեն րոպե խոսում ենք շինարարների հետ, թե ինչ փուլում են աշխատանքները, ձգձգումների պատճառները որոնք են։ Մոտ օրերս այս տարվա նախատեսած փողոցներում աշխատանքները կավարտվեն։ Ձգձգվում է «Երկաթգիծ բանավան» տանող փողոցի շինարարությունը, Տոլստոյ փողոցում բնակչի հետ խնդիրներ կան։ Կայարանամերձ հրապարակում այս տարի աշխատանքները չեն ավարտվի։ Այստեղ էլ ջրագծերի հետ կապված հարց կա։ Մեծամասամբ ջրագծերն են գործը հետ գցողը․ կամ պետք է քանդվի, նոր ջրագիծ անցկացվի, կամ այս աշխատանքն արվել է, սպասում են, որ շիննորմերին համապատասխան հողաշերտի նստեցում ապահովվի, որից հետո ասֆալտապատում կիրականացվի։ Աշխատուժի խնդիր կա նաև։ Քիչ է աշխատուժը։ Համենայնդեպս, լուծումներ գտնելով՝ փորձում ենք գնալ առաջ»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Ձգձգվում է նաև քաղաքի նոր տրանսպորտային ցանցի ձևավորումը։ Նոր միկրոավտոբուսները կան, բայց դեռ քննարկման փուլում են դրանց շահագործման տարբերակները։

 

Իսկ թափառող շների ստերջացման համար նորից գումարներ հատկացնելով՝ Գյումրիի քաղաքապետարանը փորձում է մասնակի լուծում գտնել այս խնդրում։ Նաև կառավարությանն են գրություն ուղարկել ու հարցի  խնդրի լուծման առաջարկ են արել, սպասում են գործադիրի պատասխանին։ Իսկ թե ինչ առաջարկի մասին է խոսքը, Գյումրիի քաղաքապետը խոստացավ հանրայնացնել, երբ դրական պատասխան ստանան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP