Շիրակի մարզում ճանապարհների ձմեռային սպասարկումը սկսված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Շիրակի մարզում ճանապարհների ձմեռային սպասարկումը սկսված է

21:00 11.11.2021

Անցած գիշեր ձյուն է տեղացել Արթիկի տարածաշրջանի բարձրադիր հատվածներում և Աշոցքում։ Ճանապարհները աղով ու ավազով մշակելու կարիք է զգացվել։ Ճանապարհային ընկերությունները՝ համաձայն պայմանագրի, ձմեռային սպասարկումը պետք է սկսեն նոյեմբերի 15-ին ու ավարտեն ապրիլի 1-ին։ Բայց Շիրակի մարզի բնակլիմայական պայմանները չեն ենթարկվում պայմանագրային ժամկետներին։ Առաջին ձյունն Աշոցքում այս տարի հոկտեմբերի 25-ին է տեղացել։

Ձյան տեղումներ ու գետնաբուք․․․

Այսպիսին է եղել վիճակն անցած գիշերը Արթիկի բարձրադիր հատվածներում և Աշոցքում։ Տեղումներն առատ չեն եղել, բայց ուղեկցվել են ցածր ջերմաստիճանով ու քամիով, ինչի հետևանքով գետնաբուք ու մերկասառույց է առաջացել։ Աղ ու ավազ շաղ տվող մեքենաները նաև առավոտյան են աշխատել։ Աշոցքի տարածաշրջանում ձյուն տեղացել է միայն Վարդաղբյուրի հատվածում, բարձրադիր ու ամենաբարդ տեղանքն է։

« Գիշերն ունեցել ենք տեղումներ , տեղ-տեղ մերկասառույց։ Ավելի բարձրադիր հատվածում է մեր տարածաշրջանը գտնվում։ Վարդաղբյուրից մինչև Ղոչի աղբյուր կոչվող հատվածն է։ Քամին այստեղ հյուսիսային ու մշտապես առկա է։ Դրա համար այստեղ ամենաբարդ և ձմռանը դժվարանցանելի է։ Միայն Աշոցքի տարածաշրջանում շուրջ 100 կմ ճանապարհ ենք սպասարկում, նույնքան Ամասիայի տարածաշրջանում է։ Ձորի գյուղեր տանող ճանապարհներն ամեն օր սպասարկելու կարիք կա ձմռանը։ Մենք հոկտեմբերից մեր տեխնիկան պատրաստ ենք պահում, որովհետև գիտենք, որ Աշոցքում եղանակներն անկանխատեսելի են»,- SHANTNEWS-ին ասել է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ աշխղեկ Վարդան Մովսիսյանը։

Նույն այս տեղանքում ձմռանը մեքենաներ են արգելափակվում։ Ծանր բեռնատարները վերելքները հաճախ չեն կարողանում հաղթահարել։ Ձնաբքի տակ մնացած մեքենաներին ավելի արագ օգնության հասնելու համար Գյումրի-Բավրա ճանապարհին սպասարկող ընկերությունը հենակետ է կառուցել։ Այստեղ 24 ժամյա ռեժիմով հերթապահում են ճանապարհը սպասարկող բրիգադները, նաև առանձին հատվածներ են հատկացված ձմռանն օգնության կարիք ունեցող վարորդների ու ուղևորների համար։ Եվս մեկ հենակետ Աշոցքում է գործում։

 

Ճանապարհների ձմեռային սպասարկման ամենամեծ ծավալները Աշոցքում ու Ամասիայում են։ 1կմ-ի սպասարկման վճարն էլ այս տարածաշրջաններում ամենաբարձրն է։ Պայմանագրային ժամկետներն ու եղանակային պայմանները չեն համապատասխանում։ Ձմեռն Աշոցքում ու Ամասիայում միշտ ավելի շուտ է գալիս։ Ըստ պայմանագրերի ընկերությունները պարտավոր են սպասարկումն ապահովել, անկախ ժամկետներից ու ֆինասավորման չափից։

«Շիրակի մարզում ձմեռային շրջանում ճանապարհների սպասարկման գումարները յուրաքանչյուր տարի չեն բավարարել պայմանագրային պարտավորությունների կատարմանը, սակայն ընկերություններն ամբողջությամբ ձմեռային աշխպատանքներն իրականացնելիս պետք է բոլոր համայնքները մարզկենտրոնին և գլխավոր մայրուղիներին կապող ճանապարհները մաքրեն։ Բնականաբար, դա անում են իրենց շահույթների հաշվին, իսկ գլխավոր ճանապարհների սպասարկումն ամբողջությամբ ֆինանսավորվում է»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության  պետի պարևտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանը։

 

Շիրակի մարզի 5 տարածաշրջաններում ճանապարհները սպասարկում են 4 կազմակերպություններ։ Նրանց բոլորի պայմանագրային ժամկետներն այս տարի լրանում են։ Մինչև տարեվերջ նոր մրցույթ է հայտարարվելու, ընտրվելու են նոր կազմակերպություններ։ Համաձայն գործող կարգի սպասարկող մրցույթում ուշադրության կենտրոնում է լինելու ընկերությունների տեխնիկական հագեցվածությունը։ Նոր մրցույթի արդյունքում ճանապարհների ձմեռային սպասարկման արժեքները վերանայվելու են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:35 26.11.2024

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ...

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

BACK_TO_TOP