Ֆումիո Կիսիդան վերընտրվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Ֆումիո Կիսիդան վերընտրվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

14:33 10.11.2021

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի անդամները չորեքշաբթի վերընտրել են իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (LDP) նախագահ Ֆումիո Կիսիդային վարչապետի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։

Կիսիդայի թեկնածությանը կողմ է քվեարկել 465 պատգամավորներից 297-ը՝ հիմնականում LDP-ից և իշխող կոալիցիայի նրա գործընկերները Կոմեիտո կուսակցությունից, որոնք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ստորին պալատում։ Ճապոնիայի ընդդիմադիր Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 108 ձայն։

Վերին պալատում քվեարկության արդյունքներով Կիսիդան հավաքել է 141 ձայն՝ 242 հնարավորից, իսկ Էդանոն՝ 60։ Միևնույն ժամանակ, երբ ընտրվում է վարչապետը, ստորին պալատն առաջնահերթություն  ունի   վերին  պալատի համեմատ, և հենց այդ քվեարկության արդյունքն էլ կանխորոշում է  կառավարության նոր ղեկավարին:

Կիսիդան սեպտեմբերի 29-ին ստանձնեց իշխող կուսակցության նախագահի պաշտոնը, իսկ հոկտեմբերի 4-ին ընտրվեց վարչապետ։ Դրանցից հետո ԼԴԿ-ն կորցրեց մի քանի մանդատ, սակայն պահպանեց բացարձակ մեծամասնությունը (465 մանդատից 261-ը)։

Կիսիդայի կառավարությունը նոյեմբերին մտադիր է հաստատել համաճարակի ֆոնին տնտեսությանն ու բնակչությանը աջակցելու միջոցառումների նոր փաթեթ։ Ակնկալվում է, որ դրա ծավալը կկազմի ավելի քան 30 տրլն իեն (ավելի քան 265 մլրդ դոլար)։ Գումարի մի մասն ուղղվելու է մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին 100 հազար իենի (մոտ 880 դոլար) չափով նպաստների վճարմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:45 26.11.2024

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...

Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառը

15:39 26.11.2024

Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառը

Վիլնյուսի օդանավակայանի մոտ DHL ինքնաթիռի վթարը հետաքննում է քրեական ոստիկանությունը։ Ահաբեկչության հոդվածը չի քննվում, քանի դեռ իրավիճակը վկայում է տեխնիկական խնդիրների կամ անփութության մասին, երեքշաբթի ասել է դատախազ Արթուրաս Ուրբելիսը։ «Մենք ունենք նավիգացիոն տվյալներ, ունենք տեսագրություններ, դուք լսել եք գլխավոր հանձնակատարի և մասնագետների բացատրությունները, որ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Այնպես որ, նման իրավիճակում […] ...

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

15:32 26.11.2024

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Բարսելոնայի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (672 գոլ), «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Եռյակում են նաև իսպանացի լեգենդար կիսապաշտպաններ Չավին ու Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները։ 1. Լիոնել Մեսի 2. Չավի 3. Անդրես Ինիեստա 4. Լուիս Սուարես […] ...

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

BACK_TO_TOP