2022-ին Գյումրիում շահագործման կհանձնվի Միասնական սոցիալական կենտրոնի շենքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

2022-ին Գյումրիում շահագործման կհանձնվի Միասնական սոցիալական կենտրոնի շենքը

19:53 10.11.2021

Գյումրիի միասնական սոցիալական կենտրոնը շահագործման կհանձնվի հաջորդ տարի և կդառնա մեկ պատուհան տարբերակով մարզում աշխատող վեցերորդ կենտրոնը։ Շինարարությունն ընթանում է  2020-ից։ Սոցիալական ոլորտի չորս կառույցներ՝ սոցիալական աջակցության տարածքային երկու բաժինները, զբաղվածության կենտրոնը, սոցիալական ապահովության բաժինը և բժշկասոցիալական փորձագիտական  հանձնաժողովները կտեղակայվեն մեկ հասցեում:

Ներկայիս տարածքը, որը կենտրոնին հատկացվել է ժամանակավոր և վարձակալական հիմունքներով, սպասարկման բավարար պայմաններ չունի։ Մեկ սենյակում շատ քաղաքացիների ընդունելը բարդանում է։ Դրա համար  միասնական կենտրոնն անցել է հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգի:

Ընդունարանն առաջին հարկում է, բայց հաշմանդամություն և տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիները չեն կարող օգտվել կենտրոնի սպասարկումից, նրանց համար  հարմարություններ չկան: Նրանց փաստաթղթավորման ու այլ հարցերը կարգավորվում են մասնագետների տունայցերով կամ հենց դրսում։

«Եթե քաղաքացին հնարավորություն չունի կենտրոնին մոտենալու, ապա մեր մասնագետներն են դիմումը ձևակերպելուց հետո մոտենում նրանց։ Ենթադրենք, քաղաքացին եկել է և կենտրոն մտնելու համար թեքահարթակ չկա, որ բարձրանա, ապա մեր աշխատակիցը անձամբ է  շահառուին մոտենում, փաստաթղթերը վերցնում»,- ասում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի պետ Կարեն Մալխասյանը։

Տարածքային անհարմարությունների ու զննման սենյակների բացակայության պատճառով բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովներն այստեղ չեն տեղափոխվել։ Գյումրիի երկու ԲՍՓ հանձնաժողովները քաղաքացիներին դեռ կշարունակեն սպասարկել հիվանդանոցների շենքերում հատկացված տարածքներում:

Նոր հասցեում կենտրոնի նոր շենքը հարմարեցված կլինի  տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ Հաշմանդամություն ունեցող անձանց ու տարեց քաղաքացիների տեղաշարժի համար կառուցվում է վերելակ։ Միասնական կենտրոնի նոր եռահարկ շենքը շարունակությունն է համարվում նախկին  զբաղվածության կենտրոնի։

Նոր մասնաշենքի կառուցման արդյունքում  տարածքը ընդլայնվել է 350 քմ-ով: Շենքի տանիքային որոշ հատվածներ օգտագործվելու են որպես բացօթյա տարածքներ, որտեղ վարպետները  կատարում են հիդրոմեկուսացման աշխատանքներ: Շինարարությունը հասել է ներքին հարդարմանը և արտաքին երեսապատմանը։

Ջեռուցման համակարգի անցկացումն էլ կավարտեն մեկ շաբաթում, ինչն էլ թույլ կտա աշխատանքները չդադարեցնել նաև ձմռանը։ Գյումրիի միասնական սոցիալական կենտրոնն իր բոլոր կառույցներով նոր  շենք կտեղափոխվի հաջորդ տարվա կեսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP