ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ պատժամիջոցների քաղաքականությունը շուտով կհոգնեցնի այն նշանակողներին, – հաղորդում է Газеты.Ru կայքը:
«Կարծում եմ, որ դա հենց իրենց շուտով կհոգնեցնի, նրանց՝ ով դա անում է», – ասել է Պուտինը՝ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսատանը Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ կհաստատի: