Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության խնդիրները լուծելու համար. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության խնդիրները լուծելու համար. Արայիկ Հարությունյան

21:12 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին առկա են բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքով՝ նախկինում այդ ուղղությամբ քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն:

«Այս պահին ՀՀ երեք մարզում՝ Սյունիքում, Լոռիում և Տավուշում, ներդրվել է համընդհանուր ներառական կրթություն: Ըստ ժամանակացույցի՝ սեպտեմբերի 1-ից այս համակարգին պետք է անցում կատարվեր նաև Երևան քաղաքում և Արմավիրի մարզում: Ակնհայտ է, որ Երևանում այս գործընթացը հետաձգվում է մինչև հունվար, իսկ Արմավիրի մարզում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այլ շահագրգիռ գերատեսչությունների և փորձագետների հետ՝ ժամանակացույցից հետ չմնալու համար: Կոնկրետ Արմավիրի մարզի օրինակով կարող եմ փաստել, որ տեղական իշխանությունների պատճառով ժամանակին պատշաճ նախապատրաստական աշխատանք չի կատարվել:

Մասնավորապես, ծնողները տեղյակ չեն եղել, թե իրենց երեխաները հատուկ դպրոցից որտեղ են անցում կատարելու, նրանց չեն բացատրվել ներառական կրթության առավելությունները, որի պատճառով ներկայումս մենք ստիպված ենք անհատական լուծում տալ բոլոր հարցերին»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով ներառական կրթության ոլորտում առկա այլ խնդիրների, այն է՝ լիարժեք գնահատված չեն երեխաների կարիքները, դպրոցները հարմարեցված չեն, առկա են ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր, երբեմն դիմադրություն կա հատուկ դպրոցների կողմից:

Քննարկման ավարտին մասնակիցներն անդրադարձել են ներառական կրթության ոլորտում հետագա քայլերի իրականացման խնդիրներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP