Վերջերս ադրբեջանցի մարզիկներն ինձանից անպակաս են, նրանց հաղթելն ինձ համար սկզբունք է. Հովհաննես Բաչկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Վերջերս ադրբեջանցի մարզիկներն ինձանից անպակաս են, նրանց հաղթելն ինձ համար սկզբունք է. Հովհաննես Բաչկով

20:00 08.11.2021

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը  նվաճեց իր կարիերայի չորրորդ բրոնզե մեդալը։ Ոսկին ու արծաթն իրենց տեղը զիջեցին, ինչպես մարզիկն է ասում, զուտ այն պատճառով, որ Օլիմպիական խաղերից հետո լիարժեք հանգստանալ ու լավ մարզավիճակը վերականգնել չէր հասցրել։

«Օլիմպիական  խաղերից հետո չէի պատկերացնում, որ պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը, միտք չունեի, ուզում էի պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնել, բայց հանգամանքներից ելնելով՝ մասնակցեցի։ Հնարավորություն կար աշխարհի չեմպիոն դառնալու, բայց իջել էի զրոյական մակարդակի, հանգստի էի տվել ինձ, քիչ ժամանակ կար մարզվելու»,- ասել է մարզիկը։

 

Իսկ մարզիչները մարզիկների հետ դժգոհ են մրցավարական կազմի կողմնակալ վերաբերմունքից։ Թայլանդցի մարզիկի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն Բաչկովին զրկել են հաղթանակից, ինչը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկեց, ու պատմության մեջ առաջին անգամ 1/4 եզրափակիչի արդյունքները վերանայվեցին, հաղթանակը շնորհվեց գյումրեցի բռնցքամարտիկին։

«Պատմության մեջ առաջին անգամ փոխվեց որոշումը, իսկ բողոքարկումներ միշտ են եղել, ուղղակի եղել են, որ չեն ընդունել, եղել են, որ ընդունել են, բայց չեն փոխել, այս անգամ վառ ու ակնհայտ երևում էր, որ հաղթել եմ, չէին կարող հենց այդպես թողնել ու հաշվի չառնել»,- նշում է Բաչկովը։

 

Կիսաեզրափակչում Հովհաննեսի պայքարը արծաթե մեդալի համար էր, բայց նրա մրցակցի՝ օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Էնդրի Կրուզինի ուժերն առավել գտնվեցին, և գյումրեցի մարզիկը նվաճեց բրոնզե մեդալ։ Հովհաննեսի համար, սակայն, ամենակարևոր մենամարտը ադրբեջանցու հետ էր, որին հաղթեց 3։1 հաշվով։

«Հա, ինձանից էս վերջերս անպակաս են ադրբեջանցի մարզիկները, ինչ ասեմ․․․ Նրանց հաղթում եմ։ Ճիշտ է, պատասխանատվությունը մեծ է, որ առաջին հենց մենամարտերում նրանց հետ ես հանդիպում, բայց երևի իրենք ինձանից արդեն ավելի շատ են զզվել, քան ես իրենցից։ Ռինգում բոլորն էլ թշնամի են»,- ասել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը։

«Հովհաննես Բաչկովն արդեն համաշխարհային կարգի բռնցքամարտի աստղերից մեկն է, նա գրեթե  երեք տարի  գրոհում է չեմպիոնական բարձունքներ, չէին կարող այդ մենամարտը այդպես թողնել ու չփոխել, չէին կարող Բաչկովին զրկել մեդալից ու հաղթանակից, նա արժանի բռնցքամարտիկ է»,- նշել է մարզիչ Կարեն Ղազարյանը։

Աշխարհի առաջնությունը  բռնցքամարտիկների համար տարվա վերջին միջազգային մրցաշարն էր։ Մարզումները և ուժերն այժմ պետք է կենտրոնացնեն հաջորդ տարվա Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP