16:50 09.02.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր անդրադարձել է նաև Medialab.am լրատվական կայքի խմբագրին ուղղված սպառնալիքներին: Գլխավոր դատախազը նշել է, որ այդ գործով արդյունք կա, մնում է պատշաճ քննության արդյունքում արարքին տրվի իրավաչափ քրեաիրավագիտական գնահատական:
«Նյութերի նախապատրաստման իսկ փուլում պարզվել է այն անձը, ով համապատասխան գրառումներ է կատարել: Անձը հրավիրվել է ոստիկանություն, վերցվել է բացատրություն, արդյունքում քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր ունենալով՝ հսկողություն իրականացնող դատախազը հարուցել է քրեական գործ: Գործն ուղարկվել է ՀՔԿ՝ նախաքննություն իրականացնելու համար: Քննիչը, գործը ստանալով, անմիջապես վարույթ կընդունի, կհրավիրի հաղորդում տված անձին, կտա տուժողին հատուկ դատավարական կարգավիճակ և կիրականացնի օբյեկտիվ քննություն համապատասխան օբյեկտիվ գնահատականով»,- ասել է Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Hayk Berman Ohanyan անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում տեսնելով Medialab.am լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը, կայքի ֆեյսբուքյան էջում և նշված կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին անհատական նամակագրությամբ վերջինիս հասցեին տվել է սպանության սպառնալիքներ՝ կապված հիշյալ ծաղրանկարի հետ:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...