Մեծ Բրիտանիայի միջուկային բունկերը պարզվում է՝ շքեղ բնակարան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+9.09 oC

Մեծ Բրիտանիայի միջուկային բունկերը պարզվում է՝ շքեղ բնակարան է

22:00 07.11.2021

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել միջուկային բունկերը, որտեղ անսպասելիորեն շքեղ բնակարան է հայտնաբերվել։ Երկաթբետոնե շենքը իր մեջ թաքցրել է երեք շքեղ, էլիտար բնակարան, գրում է The Sun-ը։

Էսեքսի կոմսության Միսթլի գյուղում ռմբապաստարանը կառուցվել է 1951 թվականին՝ սառը պատերազմի տարիներին, որը ծառայելու էր հաղորդակցության հանգույց և պետական ​​պաշտոնյաների պաշտպանության  տարածք: Բունկերի պատերի հաստությունը 600 միլիմետր է, սակայն շենքը երբեք չի օգտագործվել իր նպատակին, այն վերածվել է բնակելի տարածքի։

Այժմ ներսում կա պրեմիում դասի 3 բնակարան՝ մեկ չորս սենյականոց և երկու երեք սենյականոց։ Բոլորն էլ պահպանել են օրիգինալ դռներն ու պատերը, ինչպես նաև շքեղ վերանորոգումը: Սանհանգույցները սալիկապատված են իտալական մարմարով, խոհանոցները՝ գրանիտե ծածկով, բոլոր սենյակները՝ հատակային ջեռուցմամբ են։ Բացի դրանից, յուրաքանչյուր բնակարան ունի սեփական ավտոկայանատեղի և պարսպապատ բակ։

Նախկինում փորձել են բնակարանները  առանձին-առանձին վաճառել  550 հազար ֆունտ ստերլինգով , իսկ այժմ բունկերը նախատեսվում է ամբողջությամբ հանել աճուրդի։ Մեկնարկային գինը 1,4 մլն ֆունտ է, սակայն սեփականատերերը դրա դիմաց ակնկալում են ստանալ 1,9 մլն ֆունտ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապաշրջափակման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. Խանդանյան

13:23 15.11.2024

Ապաշրջափակման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. Խանդանյան

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և […] ...

Կվարացխելիան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

13:17 15.11.2024

Կվարացխելիան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Նշվում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 23-ամյա խաղացողի հետ՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար: Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 2 […] ...

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

13:10 15.11.2024

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-ին և 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ […] ...

Տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված աշխատանքային հերթական նիստը

13:02 15.11.2024

Տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված աշխատանքային հերթական նիստը

Նոյեմբերի 14-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և […] ...

Աշխարհի 5-րդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամփոփիչ մրցաշարում

12:55 15.11.2024

Աշխարհի 5-րդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամփոփիչ մրցաշարում

Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը երկրորդ հաղթանակն է տարել։ Մրցաշարի երրորդ տուրում ամերիկացի թենիսիստը 5-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ալեքս Դե Մինորի (Ավստրալիա, 9-րդ ռակետ) նկատմամբ։ 27-ամյա Ֆրիցը A խմբում 2 միավորով երկրորդ տեղում է և հավակնում է կիսաեզրափակիչ դուրս գալուն։ ...

Օրբան. Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը

12:49 15.11.2024

Օրբան. Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը

Հեռացող Ջո Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ Ամերիկայում շարունակվում են բանավեճերը Ուկրաինայի հակամարտության հետ կապված ապագա քաղաքականության վերաբերյալ։ «Իմ դերը չէ դրանք գնահատելը, բայց նրանց սահմանադրական համակարգում կա մի տարօրինակություն՝ նախագահն ընտրվել է […] ...

BACK_TO_TOP