Շիրակի մարզի 4000 մանկավարժներից այս տարի վերապատրաստվել են 800-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Շիրակի մարզի 4000 մանկավարժներից այս տարի վերապատրաստվել են 800-ը

19:48 06.11.2021

Ավարտվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված նախաատեստացիոն եռամսյա դասընթացները։ Շիրակի մարզի 4000 մանկավարժներից այս տարի վերապատրաստվել են 800-ը:

Կրթության ազգային ինստիտուտի լուծարումից հետո մանկավարժների  վերապատրաստումները երեք տարի դադարեցված էին, վերսկսվեցին այս տարվա աշնանը։ 100 ժամ տևողության վերապատրաստման դասընթացներն այս անգամ ունեին երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մասնագիտական գործնական պարապմունքներ: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչներից յուրաքանչյուրն առաջարկել է դասապրոցեսը աշակերտի համար ավելի հետաքրքիր, բովանդակալից  դարձնելու նոր մեթոդներ ու մոտեցումներ: Դրանք  արդեն կիրառել են  դպրոցներում։

 

Բնագիտական առարկաների դեպքում, օրինակ,  պետք է փոխել մոտեցումներն ու դասապրոցեսի հիմնական մասն անցկացնել լաբորատորիաներում: Կրթական մեթոդների  արմատական փոփոխություն է պահանջում ռազմագիտություն առարկան: Զինղեկները ծանոթացել են առաջիկայում սպասվող առարկայի նորամուծություններին։

Ըստ մասնագետների պետք է այնպես կազմակերպել  թեմայի մատուցումը, որ հետաքրքիր ու հասանելի լինի դասարանի բոլոր աշակերտներին։ Մարզի ֆրանսերեն լեզվի մասնագետներից մեկն էլ լեզվի արագ ընկալման ու հիշողության  ամրապնդման համար առաջարկում էր կիրառել հեքիաթների մեթոդը:

«Կարող եմ առանձնացնել, որ, իրոք, խիստ անհրաժեշտություն կա այսօր մեր մեթոդական վերապատրաստումների, որովհետև շատ արագ աշակերտները զարգանում են, կյանքը առաջ է ընթանում, և ուսուցիչը  ուզի թե չուզի, իր զինանոցը անընդհատ պիտի թարմացնի, որ կարողանա համընթաց քայլել էս բոլոր փոփոխությունների հետ։ Նույնիսկ սովորական շփումների ժամանակ  ուսուցիչները մեկը մյուսից  սովորում են, փոխանցում են իրենց գիտելիքները»,- նշել է Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցի տնօրեն, վերապատրաստող մասնագետ Նաիրա Թադևոսյանը։

 

Անհատական թեմաների ու աշխատանքների պաշտպանությանը դիտորդի կարգավիճակով հետևում էին նաև կրթության զարգացման ազգային ինտիտուտի մասնագետները, որից  հետո միայն կամփոփվեն վերջնական արդյունքներն ու ստացած կրեդիտային միավորները:

«Մենք դեռևս վերջնական գնահատում չենք արել, այսինքն՝ կրեդիտները չենք հստակեցրել։ 9-11 կրեդիտ հավաքած մասնակիցն է, որ արժանանում է հավաստագրի, այս պահի դրությամբ վստահաբար չեմ կարող ասել, բայց ինչքան հասկանում եմ, չեմ կարծում, որ լինեն մարդիկ, ովքեր չեն հաղթահարի նվազագույն շեմը»,-նշել է Նաիրա Թադևոսյանը։

Նախաատեստացիոն պարտադիր վերապատրաստում անցած  ուսուցիչների հավաստագրերը ուժի մեջ կմնան 5 տարի ժամկետով, տարրակարգ ավելացնելու ցանկության դեպքում նրանք կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը, որը հաղթահարելու դեպքում կունենան 30-50 տոկոս աշխատավարձի բարձրացում։ Իսկ նախաատեստացիոն գործընթացի նվազագույն շեմը չհաղթահարած մասնագետների համար կկազմակերպվի լրացուցիչ վերապատրաստում, այդ ընթացքում նրանք  դասավանդելու իրավունքից չեն զրկվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP