«Երեկ ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով բերված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի` ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու դիմումը (կցվում է): Կայացվեց բացառիկ, նախադեպը չունեցող որոշում. թույլատրել՝ հանուն հայկական ֆուտբոլի, «Շիրակ»-ի երկրպագուների, ֆուտբոլիստների և մարզիչների: Սակայն ակնհայտ է, որ այդ որոշումը շատ անսպասելի էր և բոլորովին էլ չէր բխում «Շիրակ» ակումբի ղեկավարների շահերից, ինչն էլ ապացուցվեց վերջիններիս հապշտապ հայտարարությամբ, որ ճիշտ է, ՀՖՖ-ն թույլատրեց, բայց մենք դա չէինք պլանավորել ու հա, հիմա կրկին պնդում ենք այն՝ ինչ ասել էինք մինչև ՀՖՖ-ին դիմելը. այսինքն՝ չենք մասնակցի, մինչև ՀՖՖ վերջին «պահակն ու վարորդը» չհեռանան: Շատ ծիծաղելի կլիներ այս ամենը, իհարկե, եթե «խաղն այս խաղային մանկապարտեզի երեխաները: Ո՞վ չէր հասկանում, որ «Շիրակ»-ի ղեկավարին այլևս ձեռնատու չէր ֆուտբոլում գումարներ ծախսելը, կամ, որ «պայմանավորված խաղ» կազմակերպելու նպատակը Չեմպիոնների լիգայից հնարավորինս շատ գումարներ հետ բերելն էր: Բոլոր այս և այն ամենի մասին, ինչ արվում է «Շիրակ»-ի կողմից առ այսօր՝ դեռևս կանխատեսվել և բարձրաձայնվել էր առաջին իսկ օրերին: Հետևաբար, անկախ ամեն ինչից, մեկ անգամ ևս կոչ ենք անում նեղ ու ճղճիմ անձնական նպատակներն ու խնդիրները չբարդել ֆուտբոլի, նրա մասնակիցների ու շահառուների, և այս ամենի՝ ակամայից ականատես ու վկա դարձած հանրության վրա»,- նշված է հայտարարության մեջ: