09:52 05.11.2021
ԱՄՆ իշխանությունները 10 մլն դոլար կվճարեն տեղեկատվության համար, որը թույլ կտա պարզել DarkSide ցանցահենային խմբավորման ղեկավարների ինքնությունը կամ գտնվելու վայրը։ Հենց այդ խմբավորումն էր մայիսին կոտրել վառելիք մատակարարող ամերիկյան Colonial Pipeline ընկերության համակարգը։ Այս մասին ասվում է Պետդեպի կայքում։
Գերատեսչությունը խոստանում է հավելյալ 5 մլն դոլար նրան, ով կնպաստի այդ ցանցահենների ձերբակալությանը։
Կիպերտարածությունում սպառնալիքների թեման վերջին ամիսներին առանձնահատուկ ակտուալություն է ձեռք բերել ԱՄՆ-ում։
11:29 15.11.2024
Սա մեր պատմության ամենատգեղ հաղթանակն էր․ Օդմար ՖերյոՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլում Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մրցակցի պաշտպան Օդմար Ֆերյոն: «Սա գուցե երբևէ տարած ամենատգեղ հաղթանակ էր: Այնուամենայնիվ, դա այդքան էլ կարևոր չէ, քան հաղթանակն ու վաստակած 3 միավորը: Այո, հայերն ունեին որոշ հնարավորություններ, բայց հաճախ մեր թիմից ինչ-որ մեկը կարողանում էր խոչընդոտել, պայքարել […] ...
11:22 15.11.2024
Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների: Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Բոլոր ուղղություններով ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ին՝ […] ...
11:15 15.11.2024
Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվելՎերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։ Ըստ տվյալների` հերթում գրանցված է 1832 բեռնատար։ Դրանցից 580-ը հայկական են։ ...
11:08 15.11.2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ: Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող զինված հակամարտություններին, զրուցակիցները կարևորել են բազմակողմանիության ամրապնդումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Նախագահը զրուցակցին է ներկայացրել 2018թ. ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության […] ...
11:02 15.11.2024
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականներիՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Հայաստան ժամանած մի խումբ հայտնի գիտնականների: Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ֆորումը միտված է համաշխարհային առաջատար կազմակերպությունների եւ քաղաքականություն կերտողների կողմից ներկայացնելու ու քննարկելու միկրոէլեկտրոնիկայի մի շարք ուղղությունների զարգացման միտումները […] ...
10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործովՍ.թ. նոյեմբերի 5-ին կայացվել է «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 չեղարկման գործով որոշումը: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում քննվող չեղարկման այս վարույթը հարուցվել էր հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցմանը վերաբերող վեճի առնչությամբ 2023թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային վճռի չեղարկման նպատակով: Հայցը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերի […] ...