14:52 09.02.2018
«Լոռու մարզում կատարված սպանության դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու համար մեղադրվող պաշտոնատար անձ ունենք, մնացած դեպքերի ուղղությամբ հետևողականությունը միանշանակ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մանրամասներ ներկայացնելով վերջին աղմկահարույց բացահայտումների մասին:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ կան այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին փետրվարի 6-ին մեղադրանք էր առաջադրվել, նա կալանավորվել էր: Իսկ փետրվարի 7-ին ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ծառայողը:
Խոսելով գործի ընթացքում պաշտոնատար անձանց հնարավոր հանցավոր մասնակցության մասին՝ գլխավոր դատախազը նշել է, որ այդ փաստով էլ հարուցված է քրեական գործ: Այս պահին դատավարական կարգավիճակ ունի 2 պաշտոնատար անձ: Արթուր Դավթյանը վստահեցրել է, որ իրականացվելու է բազմածավալ քննություն՝ հնարավոր բոլոր անձնաց ներգրավվածությունը բացահայտելու համար:
«Այդ քրեական գործով նախաքննությունը Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել է: Մեղադրական եզրակացության գործը ուղարկվել է դատախազին և նա չի հաստատել մեղադրական եզրակացությունը, տեսել է խնդրներ գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը ապահովելու ուղղությամբ և ուղարկել է լրացուցիչ նախաքննության: Արդյունքում՝ իմ կողմից քրեական գործի վարույթը վերցվել է Լոռու մարզի քննչական վարչությունից և ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությնում իրականացնելու առաջարկով, ինչը բավարարվել է»,- պարզաբանել է գլխավոր դատախազը:
Հարցին, թե ըստ տարածված լուրերի՝ ձերբակալված անձը ՀՔԾ-ում բարեկամ ունի և արդյո՞ք այդ հանգամանքը չի խանգարի քննության օբյեկտիվությանը, Արթուր Դավթյանը վստահեցրել է՝ ոչ:
«ՀՔԾ-ում, անկախ ցանկացած բարեկամական կապից, իրականացվելու է օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն»,- ասել է Դավթյանը:
Նա ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այն հանգամանքը, որ կալանավորված պաշտոնյան ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանն է:
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...