Կեղծ վիզաների գործով ԱՄՆ-ում երեք հայի մեղադրանք են առաջադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

Կեղծ վիզաների գործով ԱՄՆ-ում երեք հայի մեղադրանք են առաջադրել

11:31 09.02.2018

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայի՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը:

«Ամերիկայի ձայնի»-ի փոխանցմամբ, վիզաների խարդախության համար Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ՀՀ քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին և 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Բոյաջյանին ու Գրիգորյանին ներկայացվել է նաև փողերի լվացման մեղադրանք, իսկ Ստելա Բոյաջյանը նաև մեղադրվում է ինքնության կեղծման մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, վերջիններս կազմակերպել են ՀՀ քաղաքացինների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ՝ մշակութային միջոցառումների մասնակցելու պատրվակով:

Մեղադրական կողմը պնդում է, որ մեղադրվող խումբը ՀՀ քաղաքացիներից ստացել է 3 հազարից 15 հազար ԱՄՆ դոլար՝ անօրինական ձևով տեղափոխություն իրականացնելու համար:

Բոյաջյանն ու նրա հանցակիցները, ըստ դատախազության, պատրաստել են կեղծ վկայագրեր և այլ կեղծ նյութեր, ներառյալ մարդկանց բազմաթիվ լուսանկարներ ազգային տարազներով: Այնուհետ, այդ բոլոր նյութերը ներկայացվել են ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայություն՝ վիզա ստանալու նպատակով հարցազրույցի մասնակցելու համար:
Նրանք վիզա ստացող անձանց նախապատրաստել են, թե ինչպիսի պատասխաններ պիտի տան հյուպատոսի հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:02 11.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ ​ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...

Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունը

13:53 11.04.2025

Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...

Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. Բարբոսա

13:44 11.04.2025

Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. Բարբոսա

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...

Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%

13:36 11.04.2025

Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%

Ի պատասխան ամերիկյան վարչակազմի ​​գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […] ...

BACK_TO_TOP