10 մրցույթ, որոնց «Բանակային խաղերի» ընթացքում կմասնակցեն ՀՀ ԶՈւ զինծառայողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

10 մրցույթ, որոնց «Բանակային խաղերի» ընթացքում կմասնակցեն ՀՀ ԶՈւ զինծառայողները

13:22 18.07.2018

Հուլիսի 29-օգոստոսի 12 միջակայքում Հայաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում հայկական բանակի մի շարք մասնագիտությունների ամենահմուտ զինծառայողները մասնակցելու են «Բանակային միջազգային խաղերին» ու մրցելու են 32 այլ երկրների լավագույն զինծառայողների հետ։ Մի քանի մրցաձևերում հայկական անձնակազմերը մրցության մեջ են մտնելու հարևան Ադրբեջանի զինծառայողների հետ։ ShantNews.am-ը բացատրում է, թե ինչ մրցույթներ են դրանք։

Տանկային բիաթլոն. Տանկային անձնակազմերի միջև անցկացվող այս մրցույթին Հայաստանը մասնակցելու է 6-րդ անգամ ու կրկին մրցության մեջ է լինելու Ադրբեջանի ու ևս 29 պետության տանկիստների հետ։ ՀՀ ԶՈւ տանկիստներն այս մրցույթում ժամանակին գրավել են բարձր տեղեր։
Սուվորովյան գրոհ. Հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի միջև անցկացվող մրցույթ է, որին մասնակցելու փորձ նույնպես ունի Հայաստանը։ Այստեղ նույնպես պայքար է սպասվում ադրբեջանցիների ու 21 պետության զինծառայողների հետ։
Դիպուկահարի բնագիծ. Հայաստանն իր լավագույն դիպուկահարներին ընտրել է այս մրցույթին ուղարկելու համար։ Այս մրցույթում հայկական անձնակազմերն ունեն փորձվածություն ու կրկին մրցելու են ադրբեջանցիների հետ։
Վարպետ-զինագործ. Այս մրցույթը վերանորոգող վարպետների միջև է անցկացվելու։ Զինծառայողները դաշտային պայմաններում նորոգելու են հատուկ վնասված զինտեխնիկա, օրինակ՝ Դ-30 հաուբից, ինչպես նաև անհատական զինատեսակներ՝ ավտոմատներ, նռնականետ և այլն։
Զորային հետախուզության գերազանցիկները. Այս մրցույթին, ըստ էության, մասնակցելու են դիվերսիոն-հետախուզական խմբի ունակություններ ունեցող ստորաբաժանումներ՝ կատարելով երթեր, անցնելով «հետախույզի արահետը» ու վերադառնալով ելման կետ։ Հայաստանի հիմնական մրցակիցները ՀԱՊԿ դաշնակիցներն են լինելու։
Անվտանգ միջավայր. Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների մրցույթ է, որի ընթացքում զինծառայողները հայտնաբերելու են վարակված տեղանքն ու մաքրեն դրանք։
Ռազմաբժշկական էստաֆետ. Բուժակների ու բժշկական խմբերի վարժանք է, որի ժամանակ զինծառայողները, բացի արգելագոտի հաղթահարելուց, առաջին օգնություն են ցուցաբերելու «վիրավորներին», դուրս են բերելու «մարտի դաշտից» ու բուժօգնություն ապահովեն։
Դաշտային խոհանոց. Ամենահամով պատրաստողների մրցույթն է, որի ժամանակ տրված ապրանքներից զինծառայողները պատրաստելու են բանակային սնունդ։ Ոչ մրցութային կարգով խոհարար-զինծառայողները ներկայացնելու են նաև ազգային խոհանոցի ուտեստներ։
Համագործակցության մարտիկ. Զինվորական «բազմամարտն» է, որի ժամանակ ստուգվելու են զինծառայողների ոչ միայն մասնագիտական ու կրակային պատրաստության աստիճանները, այլև ինտելեկտուալ, պարային-երաժշտական ունակությունները։ Այս մրցույթն անցկացվելու է Հայաստանում՝ Դիլիջանում։
Ճանապարհային պարեկ. Զինվորական պարեկների միջև մրցույթ է, որի ժամանակ զինծառայողները մրցելու են էկստրեմալ պայմաններում մեքենա վարելու, երթևեկություն կարգավորելու, մեքենայի տեխնիկական վիճակը ստուգելու և այլ մրցույթներում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

BACK_TO_TOP