Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի նոր շենքում այս տարի կկատարվեն 500 մլն դրամի շինաշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի նոր շենքում այս տարի կկատարվեն 500 մլն դրամի շինաշխատանքներ

19:30 28.10.2021

Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր շենքում այս տարի կկատարվեն 500 մլն դրամի շինաշխատանքներ։ Կառավարությունը շուրջ 5 մլրդ դրամ է հատկացրել նոր մարզադպրոց կառուցելու համար։ Այն հավակնում է մարզական մեծ համալիր դառնալ, իսկ կառուցումը ավարտվելու է 3 տարում։ Շինաշխատանքներն ու ֆինանսավորումը փուլային են, այս տարվա չափաբաժնով՝ 500 մլն դրամով, շինարարը մայիսից է սկսել հողային և հիմնային աշխատանքները։

Նոր մարզադպրոցը 9 հեկտար տարածք է զբաղեցնելու։ Շինարարն ամբողջ տարածքը տեղամասերի է բաժանել։ Մի հատվածում հողային աշխատանքներ են, մյուսում՝ ամրանավորում ու բետոնապատում։ Ամենամեծ ծավալի աշխատանքները կատարվել են տարածքի կենտրոնում, որն, ըստ նախագծի, մարզադպրոցի ամենակարևոր հատվածն է լինելու՝ մարզադահլիճը, որտեղ անցկացվելու են ըմբշամարտի մրցումները։

Նախագծում մարզական համալիրի բոլոր կառույցներն են նշված՝ տեղանքով, չափերով, անհրաժեշտ ֆինանսավորմամբ։ Ամբողջ համալիրի շինարարությունը գնահատվել է 5 մլրդ 600 մլն դրամ, իսկ շինմրցույթի արդյունքում վերջնական արժեք սահմանվել է 4 մլրդ 800մլն դրամ։ Ֆինանսավորման այս չափը ենթակա է փոփոխության։ Մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը դիմել է նախագծային փոփոխություններ կատարելու համար, որը պահանջում է նաև ֆինանսավորման փոփոխություն։ Նախագծային փոփոխությունը վերաբերում է շենքի նկուղային հատվածին։ Ալեքսանյանն առաջարկել է դրանք կառուցել, որոնք հետագայում հնարավոր կլինի տարբեր նպատակներով օգտագործել։

«Նախագծով նկուղներ նախատեսված չեն։ Ես առաջարկել եմ՝ 30 մետրը 18 մետրի վրա հսկայական տարածք է, այդ հատվածում նկուղային տարածք ունենալ, որը հետագայում որպես պահեստային մաս կօգտագործվի նաև հրաձգության համար։ Արդեն խոսել եմ մասնագետների հետ։ Ճարտարապետի ու շինարարի հետ կարողացանք համաձայնեցնել, նաև քաղշին կոմիտեի հետ ենք համաձայնեցրել։ Հիմա աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ․․․ Գումարային փոփոխություններ տեղի կունենան»,- SHANTNEWS-ին ասել է  Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը։

Տարածքի մեկ այլ հատվածում էլ չնախատեսված աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել, որի լուծումը ջրամատակարար ընկերությունն է տալու։ Մոտ մեկ ամիս առաջ է շինարարը ներկայացրել,  որ տարածքով անցնում է Գյումրիին խմելու ջուր մատակարարող խողովակաշարը։ Դեռ սպասում են ջրամատակարար ընկերության տեխնիկական լուծումներին, համաձայն որի, պետք է խողովակը տեղափոխվի։

«Ջրագիծն անցնում է շինություններից մեկի միջով, այսինքն՝ տվյալ հատվածում շինություն է կառուցվելու։ Ամբողջ Գյումրիի կենտրոնական ջրամատակարարման խողովակներն են, որոնք տեղափոխելը բարդ է։ Տեղափոխության ժամանակ ամբողջ քաղաքը պետք է ջրազրկվի։ Այդ ամենի համար տեխնիկական լուծումները պետք է ներկայացնի «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան»,- SHANTNEWS-ին ասել է  շինաշխատանքների ղեկավար Մյասնիկ Մանուկյանը։

Առայժմ շինարարը գործն անում է խողովակները շրջանցելով։ Շրջանցում են նաև տարածքում գտնվող տնակը։ Ժամանակավոր մեկ կացարան տեղափոխվել է տարածքից, ևս մեկ տնակի տեղափոխությանը անդրադառնալու են, երբ տարածքի ցանկապատումը սկսեն։ Չբնակեցված տնակը ցանկապատի համար հատկացված գոտում է գտնվում։

Ընդհանուր առմամբ, այս տարի շինարարը հատկացված գումարի մեկ տասներորդ մասի չափով է աշխատանք կատարելու։ Այդքան է ամբողջ ֆինանսավորումից այս տարվա համար հատկացվածը։

« Այս տարվա ծավալն ընդհանուր նախատեսված է 500 մլն դրամի չափով։ Այդ գումարով կատարվելու են հիմքերի կառուցման, հողային հեռացման նաև ջրահեռացման աշխատանքներ»,- ասել է Մյասնիկ Մանուկյանը։

Այսինքն՝ աշխատանքների նախանշված ծավալ չկա, կատարելու են այնքան աշխատանք, ինչքանը կտեղավորվի 500 մլն դրամի շրջանակներում։ Աշխատելու են այնքան, ինչքան գումարը հերիքեց, ու եղանակները թույլ տվեցին։ Շինարարությունը կկոնսերվացնեն ձմռանը։ Նոր մարզադպրոցն իր ենթակառուցվածքներով թույլ կտա Գյումրիում ըմբշամարտի, ծանրամարտի ու բռնցքամարտի եվրոպայի և աշխարհի առաջնություններ անցկացնել։ Այս ամենը ապագայի ծրագրեր են, մարզադպրոցի կառուցման վերջնաժամկետ սահմանված է 2024-ի ավարտը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

13:22 26.11.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

Oրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած […] ...

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

13:15 26.11.2024

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։ ...

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

13:09 26.11.2024

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի […] ...

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

13:02 26.11.2024

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

Նոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

12:55 26.11.2024

Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ

12:48 26.11.2024

Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ

ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և տանը կից ավտոտնակում թաքցնում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: Նոյեմբերի 25-ին ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 41-ամյա տղամարդու՝ Այգեստան փողոցում գտնվող բնակարանում և կից օժանդակ շինություններում […] ...

BACK_TO_TOP