10 և ավելի տարի կոյուղատար ցանցի չլուծված խնդիր Արթիկ քաղաքում․ խցանումների պատճառով հողերը ճահճացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

10 և ավելի տարի կոյուղատար ցանցի չլուծված խնդիր Արթիկ քաղաքում․ խցանումների պատճառով հողերը ճահճացել են

20:20 28.10.2021

Արթիկ քաղաքում 90-ականներին լիտվացի շինարարները  կառուցեցին Լմբատ 1 և Լմբատ 2 թաղամասերն՝ իրենց ներքին կոմունիկացիաներով։ Հետագայում թաղամասի հարակից տարածքներում կառուցվեցին սեփական տներ, սպասարկման օբյեկտներ, իսկ արդյունքում կատարվեցին կոմունիկացիոն ցանցերի ինքնակամ  միացումներ։ Տասը տարուց ավելի է  մոտ 2 ու կես կիլոմետր երկարության կոյուղատար ցանցը խցանված է, ջրերը խողովակներով հոսելու փոխարեն տարածվում են թաղամասի տարածքներով, որտեղ արդեն   ճահճուտներ են առաջացել։ Նույն տեղանքում են գտնվում  մոտ 20 դիտահորեր, որոնք ամբողջ Արթիկ քաղաքի կոյուղատար ցանցի համար են կառուցվել։ Պարզվում է բոլորն էլ խցանված են։

Հարևանությամբ Լմբատ թաղամասն է, որտեղ տասնյակ բնակելիներ են ու սեփական տներ։ Տարիներով բնակիչները տանում են խցանված կոյուղիների գարշահոտությունը, կեղտաջրերն էլ լցվում են տների նկուղները, բակերը և հարակից շինությունները:

Ամբողջ քաղաքին սպասարկող կոյուղատար ցանցից ջրերի հոսքը մշտական է,այն հասնում է  հարակից  վարելահողերին: Հողատերերը վար ու ցանք անելու հնարավորությունից էլ են զրկվել, հողը ցանելու դեպքում էլ  բերք չի ստացվում կամ ստացածը օգտագործման ենթակա չէ։

Կոյուղատարների ու դիտահորերի խցանված վիճակի մասին բնակիչները մեկ կամ երկու տարի չէ , որ ահազանգում են․ջրմուղում էլ են տեղյակ, քաղաքապետարանում էլ։ Դիմումներին ու բողոքներին պատասխանել են, թե կոյուղատար ցանցի սպասարկումը քաղաքապետարանի գործառույթը չէ, «Վեոլիա ջուրն» էլ շարունակում է ասել, թե պրոբլեմը լուծելու համար միջոցներ չունեն։

« Մենք պատասխանել ենք, որ սա գլոբալ  խնդիր է, մի 10-12 տարվա պատմություն ունի, այսինքն՝ մինչև «Վեոլիա ջուր» ընկերության վերցնելը  խնդիրը արդեն եղել է, մենք տեղեկացրել ենք  բոլոր պատկան մարմիններին»,- SHANTNEWS.am-ին ասել է «Վեոլիա ջուր» ընկերության «Արթիկ» տեղամասի շահագործման  պետ  Մխիթար Հունանյանը։

10-12 տարվա խնդրին լուծում չեն տվել, ջրմուղի հին ու նոր աշխատողներով փաստաթղթեր են ցույց տալիս, որ քաղաքի բոլոր ղեկավարների օրոք այս խնդիրը ներկայացրել են, հարցը հասել է մինչև ջրային պետական կոմիտե, դեռ պատասխան չունեն։ Բացի դրանից, պարզեցինք, որ գլխավոր խողովակաշարը Արթիկի ջրմուղի հաշվեկշռում չէ։

«Եթե ինչ որ խցանում կա կամ մի փոքր հատված է կոտրված, մենք վերանորոգում ենք կամ փոխարինում ենք, բայց հիմնովին  կոյուղագիծը մենք չենք անում, որովհետև մենք վարձակալ ընկերություն ենք և մեր բալանսի վրա նստած չէ խողովակաշարը, դա կառավարության  գույքն է հանդիսանում»,- ասել է Մխիթար Հունանյանը։

Քաղաքը սպասարկող կոյուղու խողովակաշարը ջրմուղի հաշվեկշռում չէ, ուրեմն և,  ըստ շահագործման բաժնի պետի, 2,5 կմ երկարության նոր  խողովակաշար անցկացնելու համար անհրաժեշտ է ջրային պետական կոմիտեի կամ  քաղաքապետարանի  միջնորդությունը։ Ջրամատակարար ընկերության պատասխանատուն պատրաստվում է նորից դիմել իր վերադասին։ Մինչև պատասխանը ստացվի, ասում է՝ պատրաստ է  բնակիչներին օգնել, ինչպես մինչև հիմա է արվել՝ ժամանակավոր լուծում գտնել։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP