Հայկական մանրանկարչություն. Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Հայկական մանրանկարչություն. Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը

16:03 27.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի «Զարդագիր» հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դասեր։

Դասերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի շուրջ 400 դպրոցականների համար։ Յուրաքանչյուր օր կանցկացվի 3 վարպետաց դաս, որի ընթացքում երեխաները ձեռք կբերեն հայկական մանրանկարչության, գույների ստացման մասին գիտելիքներ: Բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նպատակով քննարկումներ տեղի կունենան մասնագետի հետ: Գործնական հատվածում երեխաները կունենան մագաղաթով, հատուկ ծառատեսակից պատրաստված թղթով աշխատելու հնարավորություն և կգունազարդեն զարդագիր տառը որդան կարմիրից պատրաստված կարմիր ներկով։

Ծրագրի շրջանակում դպրոցներին կտրամադրվի մագաղաթի օրինակ, որը կարող է ծառայել որպես նմուշ՝ դպրոցներում նման վարպետաց դասեր կազմակերպելու ժամանակ։

Նշենք, որ այս վարպետաց դասը նպատակային է նաև ուսուցիչների համար, քանի որ քննարկման ժամանակ մասնագետը անդրադառնում է այն հարցերին և խնդիրներին, որոնց ուսուցիչները բախվել կամ կարող են բախվել հաղորդումը՝ որպես դասընթացը լրացնող գործիք օգտագործելու դեպքում։

Այսպիսով, ծրագրի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան հաղորդակից լինելու անցյալի արժեքներին, ուսումնասիրելու հայկական ձեռագրական արվեստը, հայկական մանրանկարչությունն ու ներկերը։

Այս ձևաչափով դասընթացները կրթական գործընթացները դարձնում են առավել հետաքրքիր և խթանում երեխայի ինքնաարտահայտումը, ստեղծագործ մտքի զարգացումը, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը: Հանդիսանալով օժանդակող գործիք՝ այն կարող է համալրել և բազմակողմանի դարձնել դպրոցական դասընթացը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

16:34 28.04.2025

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

16:25 28.04.2025

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...

«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

16:16 28.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

Կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

16:09 28.04.2025

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

16:00 28.04.2025

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

Վատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...

«Ռոման»  հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

15:57 28.04.2025

«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...

BACK_TO_TOP