Գազօգտագործման կանոնների 27000-ից ավելի խախտման դեպք Շիրակի մարզում՝ մեկ տարում․ ներտնային ծառայությունը պլանային ստուգումներ է սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գազօգտագործման կանոնների 27000-ից ավելի խախտման դեպք Շիրակի մարզում՝ մեկ տարում․ ներտնային ծառայությունը պլանային ստուգումներ է սկսել

19:16 27.10.2021

Շիրակի մարզում գազսպառողների թիվն հասել է 57 հազար 906-ի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 1000-ով ավելացել է։ Նոր բաժանորդներն ավելանում են՝ իրենց հետ բերելով  նոր խնդիրներ։ Գյումրիի տասնյակ թաղամասերում 24 ժամից ավելի գազանջատումները նաև նոր բաժանորդների մատակարարման ցանցին միացնելու պատճառով է: Վերջին շաբաթներին մարզում հաճախակիացել են գազանջատումները, որոնք երբեմն ձգվում են 1 օրից ավելի։ Զուգահեռ, գազամատակարարը  ձմռան նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։ Գազամատակարարման հին ու մաշված ցանցում  նորացումներ է կատարում, անցկացնում են նոր խողովակաշարեր։

«Դեռ խորհրդային տարիներից մենք ժառանգել ենք մայրուղային գազատարներ, որոնք մեծ տրամաչափի են, որոշները մաշված են ու մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, նոր խողովակաշարեր են կառուցվում։ Բացի դրանից, նոր սպառողներ ավելացնելու համար գազատարի ներմիացումների համար անջատումներ են կատարվում, ունենում ենք նաև ֆորսմաժորային իրավիճակներ, երբ ստիպված ենք անջատումներ կատարել»,- SHANTNEWS.am-ի  հետ զրույցում ասել է «Շիրակ» ԳԳՄ տնօրենի ԺՊ Արտակ Գալստյանը։

Պլանային գազանջատումները Գյումրիում ավարտված չեն, թաղամասերով գազամատակարարման դադարեցումներն այս ընթացքում տևողության առումով ընկերությունը կհասցնի նվազագույնի՝ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները։ Սրան զուգահեռ, ներտնային ծառայությունն է ակտիվացել։ Շատ բնակարաններում արդեն գործի են դրվել ջեռուցման գազասարքերը, որոնցում պրոֆիլակտիկ ստուգումները պարտադիր են։

Երկու տասնյակից ավելի հսկիչ-փականագործներ ամեն օր են ստուգումներ կատարում, յուրաքանչյուրի սպասարկման տակ է 1500 և ավելի բաժանորդ: Ու էլի բոլոր տարիների նման փականագործների մուտքը բնակարաններ ոչ բոլորի համար է սպասված, իսկ երբեմն էլ բաժանորդն ու փականագործը նույն խնդիրների առջև են կանգնում, բնակիչը ջեռուցման իր մեթոդներն է կիրառում, իսկ ծառայությունը անվտանգության կանոններն է հիշեցնում: Ամենաշատ խախտումը, որը հանդիպում է տներում, ազդանշանային սարքի անջատված լինելն է։

«Մենք հորդորում ենք շուրջօրյա միացված պահեն սարքը, դա իրենց շուրջօրյա պահապանն է, եթե արտահոսք լինի, շմոլ գազ լցվի, ազդանշանն անմիջապես կաշխատի, որպեսզի չհասնի այն մակարդակին, որ տեղի ունենա պայթյուն կամ թունավորման դեպք։ Ինքնաշեն վառարաններ տեղադրելն արգելվում է, նաև պետք է բնակիչները գազասարքի որևէ փոփոխություն, տեղափոխություն կատարելու դեպքում անպայման մեր մասնագետներին տեղեկացնեն, որ մենք տանք համապատասխան եզրակացությունը»,- ասել է «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ Շիրակի գազամատակարարման համակարգերի տեխսպասարկման ծառայության Գյումրիի տեղամասի պետ Աղաբեկ Ծատուրյանը։

Ջեռուցման սեզոնին խիստ վտանգ են ներկայացնում խցանված օդատարները: Ի վերջո, ջեռուցման կաթսաների անվտանգ աշխատանքը կախված է մաքուր օդատար համակարգերից, ներտնային ծառայության ստուգայցերի առաջին գործը հենց դրանց պարտադիր ստուգումներով են սկսում:

Ներտնային ծառայության մասնագետների ստուգումների արդյունքներով մեկ տարվա ընթացքում 27 262 խախտում է հայտնաբերվել, դրանք հիմնականում ինքնաշեն վառարանների օգտագործմանը, ազդանշանային անջատված սարքերին են վերաբերում, թեև այլ տեսակի խախտումներ ևս արձանագրում են, բայց քիչ են լինում  դեպքերը, երբ գործը  հասնում է  բնակչի բնակարանի գազազրկմանը:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP