12:28 26.10.2021
Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումն անխուսափելի է բնակչության որոշ խմբերի համար։ Նման կարծիք է հայտնել պատվաստումների հարցով խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Թե ում համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կորոշի՝ երկրում ստեղծված իրավիճակի վերլուծության հիման վրա:
«Հուսով ենք, որ մինչև ամսվա վերջ պատվաստումների տոկոսը էապես կավելանա։ Եթե արդյունք չլինի, և վարակի մակարդակը բարձր մնա, ապա երկիրը կկարողանա ընտրել պարտադիր պատվաստումների ուղին բնակչության որոշ խմբերի համար»,- ասել է Չխաիձեն։ Նրա մեկնաբանությամբ, պատվաստումը կարող է պարտադիր դառնալ բժշկական անձնակազմի, բյուջետային հիմնարկների աշխատողների, ուսուցիչների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր ստիպված են շփվել մեծաթիվ մարդկանց հետ։
Պարտադիր պատվաստման խնդրին զգուշությամբ է մոտենում նաև Վրաստանի առողջապահության նախարարությունը։
«Մենք ամեն ինչ քննարկում ենք համակարգող խորհրդում և որոշում ենք կայացնում: Այժմ մենք պետք է խրախուսենք պատվաստումների գործընթացը և զերծ մնանք հարկադիր միջոցներից: Սա Առողջապահության նախարարության դիրքորոշումն է»,- ասել է նախարար Եկատերինա Տիկարաձեն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին հայտարարություն էր արել հարկադիր պատվաստումների անթույլատրելիության մասին։ Ըստ նրա՝ քաղաքացիներին պետք է «ոչ թե ստիպել, այլ համոզել», որ պատվաստվեն։
Հոկտեմբերի 25-ի դրությամբ՝ Վրաստանում իրականացվել է 1 950 693 պատվաստում։ Պատվաստման ամբողջական կուրսն անցել է 925169 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 32,4%-ը։
13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները14:23 25.11.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԼեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում […] ...
14:13 25.11.2024
Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումներըԵվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...
14:03 25.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներՆոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...
13:54 25.11.2024
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականություններըՀոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...
13:46 25.11.2024
Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են […] ...
13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ«Սիոնիստական ռեժիմը ռազմական հանցագործություն է կատարել Գազայում», ձերբակալության օրդեր տալը բավարար չէ։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Նեթանյահուն և այս ռեժիմի հանցագործ առաջնորդները պետք է մահապատժի դատապարտվեն»,-ասել է նա։ ...