ԿՀՎ-ն մինչև 2040 թ.-ը նոր համաշխարհային պատերազմ է կանխատեսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

ԿՀՎ-ն մինչև 2040 թ.-ը նոր համաշխարհային պատերազմ է կանխատեսել

23:20 25.10.2021

Առաջիկա տասնամյակների ընթացքում աշխարհին սպառնում է գլոբալ ռազմական հակամարտության՝ կապված մոլորակի վրա կլիմայի փոփոխության հետ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հրապարակված զեկույցում։

«Կլիմայի փոփոխության աճող ֆիզիկական հետևանքները կարող են սրել անդրսահմանային աշխարհաքաղաքական թեժ կետերը, քանի որ պետությունները քայլեր են ձեռնարկում իրենց շահերը պաշտպանելու համար», – նշվում է փաստաթղթում։

Ըստ հեղինակների՝ ամենաուշը 2040 թվականին աշխարհում կսկսվեն «կլիմայական բախումներ», որոնց ժամանակ կողմերը միմյանց դեմ կկիրառեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ուժեղացնում են բնական աղետները, ինչպիսիք են երաշտը և ջրհեղեղը։ Խոսքն առաջին հերթին գեոինժեներական տեխնոլոգիաների մասին է։

Փորձագետները նաև նախազգուշացրել են երկրների միջև լարվածության աճի մասին ՝ կապված Փարիզի կլիմայի համաձայնագրի իրականացման շուրջ ծագած վեճերի պատճառով. այդ համաձայնագիրը ենթադրում է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում գլոբալ տաքացումը կանխելու համար:

«Շատ երկրներ կանգնելու են տնտեսական դժվարին ընտրության առջև և, ամենայն հավանականությամբ, ապավինելու են տեխնոլոգիական առաջընթացին` հետագայում արտանետումները արագորեն նվազեցնելու համար: Չինաստանը և Հնդկաստանը կարևոր դերակատարում կունենան ջերմաստիճանի բարձրացման հետագիծը որոշելու հարցում»,- ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, զեկույցի հեղինակները հայտնել են կլիմայի փոփոխության հետևանքների պատճառով զարգացող երկրներում ներքին հակամարտությունների վտանգի մասին, քանի որ այդ պետություններն ավելի քիչ են կարողանում հարմարվել նոր պայմաններին:

Կլիմայական պատերազմի ապագա հնարավոր թեժ կետերը ներառում են այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Կոնգո, Ինդոս, Մեկոնգ և Նեղոս գետերի ավազանները: Հակամարտություններ այնտեղ կարող են առաջանալ գետերի հուների փոփոխության և ջրային հոսքերի ուղղությունը փոխելու պատճառով:

Զեկույցում թվարկված են 11 երկրներ, որոնց վրա ամենաշատը կազդեն կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս պետությունները կարող են ծայրահեղ քայլերի գնալ՝ հանուն գոյատևման։ Խոսքը, մասնավորապես, միջուկային զենք ունեցող Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի, Մյանմայի և Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մի շարք երկրների մասին է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

BACK_TO_TOP