«Հաց ու պանիր, կեր ու բանիր»․ Գյումրիում անցկացվել է չեչիլ պանրի փառատոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

«Հաց ու պանիր, կեր ու բանիր»․ Գյումրիում անցկացվել է չեչիլ պանրի փառատոն

18:11 23.10.2021

Գյումրիում  առաջին անգամ անցկացվել է չեչիլի փառատոն։ Նախաձեռնել է «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական հիմնադրամը, իսկ խորագիրն է՝ «Հաց ու պանիր, կեր ու բանիր»։ Գյումրիի Վարպետաց փողոցի տաղավարներում  պանրագործ վարպետներն ու կաթի վերամշակմամբ զբաղվող  տնայնագործ կանայք ցուցադրության էին ներկայացրել  իրենց պատրաստած կաթնամթերքն ու  պանրի տեսականին։ Չեչիլ պանիրը պատրաստվում է միայն Շիրակի դաշտավայրում, իսկ համբավն ու պահանջարկը  երկրի սահմաններից դուրս է հասել։

«Շիրակի մարզում չեչիլը տարածված է որպես պանրի տեսակ, շատ են օգտագործում մարդիկ, հատկապես, երբ մի քիչ  սկսում է կանաչ տեսք ստանալ։ Այսօր մենք ներկայացրել ենք փառատոնին նոր պատրաստված սպիտակ պանիրը, որոշ ժամանակ պետք է անցնի, որ սկսի կանաչել»,-ասում է պանրագործ Արմինե Մարտիրոսյանը։

Սպիտակ  չեչիլ պանիրը կանաչում է այն ժամանակ, երբ մառաններում տաքությունն է ընկնում։ Այն պահում , հնեցնում են  հիմնականում կավե  կճուճներում  կամ փայտե տակառներում։

Որպես այդպիսին, չեչիլի պատրաստման բաղադրատոմս չկա։ Յուրօրինակ համ ու հոտով պանիրը  գյուղերում հիմնականում  պատրաստում էին տատիկները՝ թոնրի կամ օջախի վրա կաթը տաքացնելով։ Հիմա հայտնի պանրի  տեխնոլոգիայով զբաղվում են նաև երիտասարդ կանայք։ 11 լիտր զտած ու անյուղ կաթից ստացվում է  մեկ կիլոգրամ  չեչիլ պանիր։

Ավանդականի կողքին ներկայացրել  էին նաև  պանրի նոր տեսականի։ Գյումրեցի վարպետների հետ փառատոնին եկել էին Գեղարքունիքի մարզի  պանրագործները։ Արտադրողները  ներկայանում էին նաև  համեմունքներով  ու տարբեր բաղադրությամբ պանիրների լայն տեսականիով։

«Ունենք պանիրներ համեմունքներով, թարխունով, սամիթով, ունենք քաղցր և կծու պղպեղով, ունենք հոլանդական պանիր պոպոկի միջուկով պատրաստված, որը հնեցնում ենք մեկ տարի, նաև արտադրում ենք պանիր շոռի տեսքով, որը աղացած պանիր է տարբեր համեմունքներով։ Մենք այս տեսականին «սարի փունջ» ենք անվանում,- ասում է  Գեղարքունիքի մարզից փառատոնի մասնակից Պետրոս Պետրոսյանը։

Չեչիլի փառատոնը, որն առաջին անգամ էր անցկացվում, կստեղծի նաև արտադրողների ու  տնայնագործների միջև նոր համագործակցության հնարավորություններ, ինչն էլ  կարող է նպաստել կանթնամթերքի վերամշակման  ոլորտի զարգացմանը և  նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP