20:40 22.10.2021
Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) մասին պատմող «Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում։
2021 թվականի ամռանը նկարահանված Ֆիլմի պրեմիերան Երևանում տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Ֆիլմի հեղինակն ու արտադրողը Դավիթ Բեջիթաշվիլին է, ռեժիսորը՝ Օթար Միքելաձեն, օպերատորն ու խմբագիրը Անա Նիքաբաձեն:
«Ֆրունզիկին բոլորը հիշում են կատակերգական ֆիլմերից, ինչպիսին է օրինակ «Միմինոն», բայց նրանք չգիտեն, որ Ֆրունզիկը խաղացել է նաև հնդկական ֆիլմերում։ Եվ սա վկայում է այն մասին, որ նա մեծ մասշտաբի դերասան է եղել։ Ֆիլմը նկարահանել ենք «Ալի բաբա և ավազակները» և «Լեգենդ սիրո մասին» ֆիլմերի հիման վրա։ Հատվածներ ենք վերցրել նաև «դերասանների հիշողությունները Ֆռունզիկի մասին» տեսանյութից։ Օրինակ՝ Բուկա Կիկաբիձեից, Տիգրան Մանսուրյանից, հնդիկ աստղ Հեմմա Մալենից, ինչպես նաև շատ յուրահատուկ մաս ենք վերցրել Սոփիկո Ճիաուրելիի հիշողություններից Ֆրունզիկի մասին։ Փոքր ու քաղցր ֆիլմ ստացանք, որի պրեմիերան մեծ հաջողությամբ ավարտեցինք»,-այս մասին Aliq Media-ին պատմել է ֆիլմի հեղինակ և արտադրող Բեջիթաշվիլին:
Ֆիլմի պրեմիերան Թբիլիսիում կայացել է Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ: Ցուցադրությանը ներկա են եղել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, Վրաստանում Հայաստանի դեսպանը, Հայաստանի կրթության և մշակույթի նախարարի տեղակալը, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և այլ նշանավոր անձինք։
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...
16:16 28.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգաԿանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...
16:09 28.04.2025
Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկելԱյսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...
16:00 28.04.2025
Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապինՎատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...
15:57 28.04.2025
«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղինԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...