19:57 22.10.2021
Գյումրիի Covid բուժման երկու կենտրոններում ազատ մահճակալներ չկան, նույնիսկ բուժօգնության դիմած միջին ծանրության հիվանդներին չեն հոսպիտալացնում: «Գյումրի» բժշկական կենտրոնում և ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև Հանրապետության տարբեր բնակավայրերից ու մայրաքաղաքից ուղեգրված հիվանդները: Նոր շտամով Covid-ի բուժման ընթացքը բարդ է ու անկանխատեսելի, ինչի պատճառով համավարակի 4-րդ ալիքի դեմ պայքարը դարձել է դժվար, իսկ մահացության ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, բարձր է:
«Գյումրի» բժշկական կենտրոնի Covid բաժանմունքի մահճակալային ֆոնդն ամբողջությամբ զբաղված է, թերապևտիկ և տրիաժ բաժանմունքներում հոսպիտալացված հիվանդների 90 տոկոսի մոտ ախտորոշված է երկկողմանի կամ ծանր ընթացքով թոքաբորբ, թեստավորումների մեծ մասի պատասխանները դրական են:
«Եթե սրանից մի քանի օր առաջ կարող էի ասել` 100 տոկոս ծանրաբեռնվածություն էր, հիմա կասեմ` 120 տոկոս է ծանրաբեռնված բաժանմունքը, որովհետև մեր նախատեսված 70 մահճակալների փոխարեն այս պահի դրությամբ զբաղված է 80 մահճակալ»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Ինֆեկցիոնի հիվանդասենյակներում ևս ազատ մահճակալներ չկան։ Շտապօգնության մեքենաներով ամեն օր տասնյակ հիվանդներ են տեղափոխվում բուժհաստատություններ, ստացիոնար բուժման են ընդունում միայն ծանր ախտորոշումով հիվանդներին: Կենտրոններից միջին ծանրության քաղաքացիներին ստիպված տուն են ուղարկում, լինում է նաև այնպես, որ ծանր վիճակում գտնվողներին տեղափոխում են Երևանի կլինիկաներ։
Բաժանմունքների գերբեռնվածության պատճառով թթվածնի պահանջարկը վերջին մի քանի օրերին կրկնապատկվել է: «Գյումրի» ԲԿ-ի թթվածնի արտադրամասից օրական 240 բալոն թթվածին է սպառվում, անգամ կարիք է առաջանում հավելյալ թթվածին ներկրելու, ինֆեկցիոն հիվանդանոցում թթվածնային սարքերի պակաս է զգացվում:
«Քանի որ հիվանդների մեծամասնությունը ծանր են, և մեր ունեցած փոքրիկ սարքերը չեն բավարարում թթվածնով՝ ծավալը քիչ է, անհրաժեշտություն է առաջացել ավելի մեծ ծավալով թթվածին շնչելու, դիմել ենք առողջապահության նախարարություն, որպեսզի ապահովեն ևս մի քանի կետ կենտրոնացված թթվածնային համակարգով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի համակարգող Աստղիկ Բեյբությանը։
Հիվանդներին ընդունելու և ըստ ծանրության աստիճանի տեղաբաշխելու կամար ընդունարանում ու բաժանմունքներում են կենտրոնացվել մասնագետների հիմնական մասը, ինֆեկցիոնում նաև հավելյալ բուժանձնակազմ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջացել:
Հիվանդների մոտ «Դելտա» շտամը, շնչառական անբավարարությունից ու թոքերի ախտահարումից բացի, սուր ինսուլտների և ինֆարկտի առաջացման պատճառ է դառնում։ Կյանքեր փրկելու համար բուժանձնակազմի պայքարը երբեմն դառնում է անհնար:
Բաժանմունքների ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվում շատ են երիտասարդները։ 20-ից մինչև 90 տարեկան հիվանդներից շատերը խրոնիկ հիվանդություններով են։ Ստացիոնար բուժում ստացողների մեջ ունեցել են նաև պատվաստվածներ, որոնց հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։
Covid բաժանմունքների, մահճակալների զբաղվածությամբ պայմանավորված, հնարավոր է մարզում նոր կենտրոն բացելու անհրաժեշտություն առաջանա: Հանրապետությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն մի քանի բուժման նոր կենտրոններ են բացվել, որոնք անմիջապես համալրվել են:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...