Մոսկվան կողմ է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+20.45 oC

Մոսկվան կողմ է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը․ Զախարովա

19:02 21.10.2021

Ռուսաստանը կողմ է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը։ Ըստ Մոսկվայի՝ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բացարձակապես համապատասխանում է այս ձևաչափի բոլոր ապագա մասնակիցների շահերին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ այդ մեխանիզմի մեկնարկը կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները և բացահայտել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքերով՝ «3+3» ձևաչափի ստեղծման գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, և Ռուսաստանն, իր հերթին, աջակցել է այս նախաձեռնությանը:

Զախարովան նշել է, որ Մոսկվան տեսնում է մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին ՝ ԱՄՆ-ի ձգտումը խանգարել այս նախաձեռնության որոշ գործընթացներին: Բացի դրանից, Զախարովայի խոսքերով՝ ԱՄՆ-ն զբաղվում է ապատեղեկատվությամբ՝ «3+3» նախաձեռնությունը վերագրելով Մոսկվային, և այս ամենը կատարվում է ռուսաֆոբ մթնոլորտում:

Հիշեցնենք, որ «3+3» նախաձեռնությունը նախատեսում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում

10:10 07.10.2024

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են

10:04 07.10.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագրի շինարարությունը մեկնարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Նշված հատվածի ձախակողմյան մասը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երկկողմանի երթևեկության համար։ Ընդհանուր առմամբ իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների […] ...

Քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում

10:00 07.10.2024

Քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գետահովիտ գյուղի «Սառնաղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Հ․ Ն․-ին (ծնված 1966 թ․) և ուղեկցել անվտանգ […] ...

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

23:59 06.10.2024

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

Նիդերլանդների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալն աճել է գրեթե 700 միլիոն եվրոյով և կազմել մոտավորապես 3,76 միլիարդ եվրո, ասել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդերլանդներն արդեն տրամադրել է Ուկրաինային մոտ 3,76 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Այս գումարն ավելացել է գրեթե 700 միլիոն եվրոյով՝ այս տարվա հունիսին Ներկայացուցիչների պալատին (Նիդեռլանդների խորհրդարանի ստորին […] ...

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

23:20 06.10.2024

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների […] ...

Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

22:55 06.10.2024

Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելին զենք վաճառելու արգելքները միայն կամրապնդեն Իրանին, գրում է The Times of Israel-ը։ «Ակնկալվում է, որ Իսրայելի ընկերները կաջակցեն և չեն կիրառի սահմանափակումներ, որոնք միայն կամրապնդեն իրանական ահաբեկչական առանցքը»,- ասել է Նեթանյահուն Մակրոնին։ Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակն իր հերթին նշել […] ...

BACK_TO_TOP