Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+20.45 oC

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

18:10 21.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Պիրիսին կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա այցը հնարավորություն կտա քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը, գնահատել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հնարավորություններն ու խնդիրները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանում իրադրությունը գտնվում է բավականին լարված իրավիճակում, և Հայաստանը ջանքեր է գործադրում այն լավագույնս կառավարելու համար: ՀՀ վարչապետի խոսքերով՝ տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այս ուղղություններով հնարավոր կլինի գրանցել արդյունքներ:

Վարչապետ Փաշինյանը քաղաքական առումով կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և վերջինիս պատկերացումներին ծանոթանալը հետագա գործընկերության վերաբերյալ:

Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ ՆԱՏՕ-ն ևս կարևորում է Հայաստանի հետ շարունակական գործընկերությունը և իր այցի նպատակն է նաև հայ գործընկերների հետ քննարկել հետագա համագործակցությանն ուղղված հարցերն ու հնարավորությունները, գնահատել տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու հեռանկարները: Պարոն Պիրիսը նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Կոսովոյում հայ խաղաղապահների գործունեությունը, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են բարձր մակարդակով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու ամրապնդումը և պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ նպաստել այդ խնդրի լուծմանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է միջազգային անվտանգության ապահովման գործում հայ խաղաղապահների մասնակցությունը և վստահություն հայտնել, որ նրանք լավագույնս կշարունակեն իրենց առաքելությունը: Վարչապետն անդրադարձել է նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ ընդգծել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ապահովման խնդիրն ուղիղ անդրադառնում է տարածաշրջանային իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս առումով հնարավոր կլինի առաջիկայում հասնել լուծման:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության և հետագա համագործակցության շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում

10:10 07.10.2024

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են

10:04 07.10.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագրի շինարարությունը մեկնարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Նշված հատվածի ձախակողմյան մասը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երկկողմանի երթևեկության համար։ Ընդհանուր առմամբ իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների […] ...

Քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում

10:00 07.10.2024

Քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գետահովիտ գյուղի «Սառնաղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Հ․ Ն․-ին (ծնված 1966 թ․) և ուղեկցել անվտանգ […] ...

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

23:59 06.10.2024

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

Նիդերլանդների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալն աճել է գրեթե 700 միլիոն եվրոյով և կազմել մոտավորապես 3,76 միլիարդ եվրո, ասել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդերլանդներն արդեն տրամադրել է Ուկրաինային մոտ 3,76 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Այս գումարն ավելացել է գրեթե 700 միլիոն եվրոյով՝ այս տարվա հունիսին Ներկայացուցիչների պալատին (Նիդեռլանդների խորհրդարանի ստորին […] ...

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

23:20 06.10.2024

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների […] ...

Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

22:55 06.10.2024

Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելին զենք վաճառելու արգելքները միայն կամրապնդեն Իրանին, գրում է The Times of Israel-ը։ «Ակնկալվում է, որ Իսրայելի ընկերները կաջակցեն և չեն կիրառի սահմանափակումներ, որոնք միայն կամրապնդեն իրանական ահաբեկչական առանցքը»,- ասել է Նեթանյահուն Մակրոնին։ Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակն իր հերթին նշել […] ...

BACK_TO_TOP