Գնել Սանոսյանը Լիտվայում մասնակցել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+20.45 oC

Գնել Սանոսյանը Լիտվայում մասնակցել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին

17:12 21.10.2021

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Լիտվայում մասնակցել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։

Պանելային քննարկման ժամանակ, որին տեսակապով մասնակցել են նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տրանսպորտի նախարարներն ու փոխնախարարը, անդրադարձ է կատարվել առանց թուղթ լոգիստիկային, կարևորվել է փոխադրումների իրականացման ժամանակ ծառայությունների թվայնացման անհրաժեշտությունը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մշակել և 2017 թվականի հոկտեմբերին ընդունել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների մասին փաստաթուղթ, որով հաստատվել են այն հիմնական առաջնահերթությունները, որոնց իրագործումը պետք է իրականացվի մինչև 2025 թվականը։

Նախարարի խոսքերով՝ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման համար 2020 թվականին հաստատվել է համապատասխան միջոցառումների ծրագիր։ Այդ միջոցառումների ծրագրի կետերից մեկով նախատեսվում է ստեղծել թվային «ցուցափեղկ», որի նախագիծը հաստավեց վերջերս՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում։ Հետևաբար՝ Հայաստանը մինչև 2025 թվականը կունենա ամբողջությամբ ձևավորված թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգեր, որոնք թույլ կտան անցում կատարել թղթից թվի։
Պանելային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «կանաչ» տրանսպորտին անցում կատարելու հարցին։

Նախարարն ընդգծել է, որ դա գլոբալ խնդիր է, բայց այդ ուղղությամբ ևս Հայաստանը աշխատանք է տանում։ Մասնավորապես՝ էկոլոգիապես մաքուր էներգիայով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը խթանելու համար 2020-ից ԵԱՏՄ շրջանակներում կիրառվեց արտոնություն, որի համաձայն ներմուծողները ազատվում են բոլոր տեսակի մաքսատուրքերից էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծելու դեպքում։ Արտոնությունը գործում է մինչև 2021 թվականի վերջը, բայց քննարկվում է դրա ժամկետների երկարաձգման հարցը։

Ուղևորափոխադրող տրանսպորտում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի շահագործումը խթանելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի կառավարության կողմից ընդունվեց երթուղիների շահագործման համար նոր մրցութային կարգ, որտեղ նաև պահանջներ են սահմանված ավտոբուսների և միկրոավտոբուսների գնահատման նկատմամբ։ Գնահատման աղյուսակում էլեկտրական, հիբրիդային կամ ջրածնային շարժիչով աշխատող ավտոբուսներին տրվել է առավելություն։ Այսինքն, այլ բոլոր հավասար պայմաններում, էկոլոգիապես մաքուր հիմքով աշխատող ավտոբուսները ստանում են ավելի բարձր միավոր, քան այլ տեսակի վառելիքով աշխատողները։

Նախարարը նշել է, որ դիտարկվում է առաջիկայում արգելել Եվրո 4-ից ցածր էկոլոգիական դաս ունեցող ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան։
Լիտվա կատարած այցի շրջանակներում վաղը նախարար Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят, костюм и в помещении)

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (один или несколько человек и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը

10:22 07.10.2024

Բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են ՃՏՊ։ Պարզվել է, որ բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1988 թ․)։ Փրկարարները մոտոցիկլետավարին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ […] ...

Եթե համեմատենք ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական ծախսերը, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

10:17 07.10.2024

Եթե համեմատենք ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական ծախսերը, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցն «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ – Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին: […] ...

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում

10:10 07.10.2024

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Վթարային ջրանջատում Երեւանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 7-ին

10:07 07.10.2024

Վթարային ջրանջատում Երեւանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 7-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` Դ. Մալյան 1-30 համարների. Երևանի Ավան վարչական շրջանի՝ Խուդյակովի 68, 68/1, 70, 84/1, 84/2, 84/3 համարների, Ավան 3-14 փողոցների, Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Մ. Մկրտչյան 1-12 փողոցների: […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են

10:04 07.10.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագրի շինարարությունը մեկնարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Նշված հատվածի ձախակողմյան մասը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երկկողմանի երթևեկության համար։ Ընդհանուր առմամբ իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների […] ...

Քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում

10:00 07.10.2024

Քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գետահովիտ գյուղի «Սառնաղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Հ․ Ն․-ին (ծնված 1966 թ․) և ուղեկցել անվտանգ […] ...

BACK_TO_TOP