16:17 20.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը, որով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:
Երեխայի ընդունելություն
Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված տարիքային խմբին համապատասխան: Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը մուտքագրում է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր»։
Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը: Օտարերկրյա քաղաքացու կա՛մ քաղաքացիություն չունեցող անձի, կա՛մ երկքաղաքացու, կա՛մ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը՝ հաստատությունում օտար լեզվով ուսուցման առկայության դեպքում:
Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում. ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների: Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է հերթագրման միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող էլեկտրոնային համակարգով, իսկ համակարգի բացակայության դեպքում՝ թղթային տարբերակով:
Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին կա՛մ երկրորդ կարգի հաշմանդամություն, կա՛մ երեք և ավելի երեխա ունեցող, կա՛մ զինծառայող ծնողի երեխաներին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին, տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին:
Երեխայի հերթագրում
Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումն իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Երեխայի հերթագրումը հաստատություն իրականացվում է երեխայի ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա: Երեխային հաստատություն ընդունելու համար հերթագրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, երեխան հաշվառվում է համակարգում կամ հերթագրման թղթային մատյանում: Դիմումը ենթակա է մերժման՝ ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում: Այս դրույթները պարտադիր չեն նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար:
Տարիքային խմբերի ձևավորում
Հաստատությունում խմբերը ձևավորվում են՝ սաների ծննդյան տարեթվի հիման վրա և տարբեր տարիքի երեխաների համակազմով:
Տարիքային խմբերում սաների առավելագույն թիվ սահմանվում է՝
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)՝ 15 սան.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)՝ 20 սան.
3) կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)՝ 20 սան.
4) կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)՝ 30 սան.
5) միջին խումբ (4-5 տարեկան)՝ 30 սան.
6) ավագ խումբ (5-6 տարեկան)՝ 30 սան:
Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը:
12:35 29.04.2025
Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվելԱյսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...
12:32 29.04.2025
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ․ «Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական […] ...
12:26 29.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և հաճախ չի տրամադրում […] ...
12:15 29.04.2025
Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտըԵրևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգման շրջանակներում Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
12:07 29.04.2025
Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարըՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը աջակցել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը ճեպազրույցի ժամանակ։ «Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերը և հույս ունի, որ կողմերը կշարունակեն ճգնաժամը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու իրենց աշխատանքները», – ասել է […] ...