Խոշորացում, կրկնակի խոշորացում և ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով․ դեկտեմբերի 5-ից հետո Շիրակի մարզում կձևավորվի 5 վարչատարածքային կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Խոշորացում, կրկնակի խոշորացում և ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով․ դեկտեմբերի 5-ից հետո Շիրակի մարզում կձևավորվի 5 վարչատարածքային կենտրոն

18:54 19.10.2021

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի գյուղական համայնքները ևս ՏԻՄ ընտրությունների կմասնակցեն  համամասնական ընտրակարգով, սրանով իսկ ապահովելով խոշորացման գործընթացի վերջնական՝ 3-րդ փուլի ավարտը։

Շիրակի մարզում խոշորացման գործընթացը սկսվեց 2016 թվականին: Փուլային ու հաջորդաբար խոշորացվեցին Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների գյուղերը՝ ստեղծելով 4 փնջեր, հետո Անիի տարածաշրջանը՝ իր բոլոր 17 գյուղերով, և Ախուրյանի մի մասը՝ 23 գյուղերով։

Փնջային խոշորացումները, պարզվեց, վերջինը չէին, դեկտեմբերի 5-ին սպասվում է կրկնակի խոշորացում, որով և կավարտվի գործընթացն ամբողջ մարզում։ Սրանով է պայմանավորված նաև համամասնական ընտրակարգով ընտրությունների մուտքը գյուղեր։ Ընդհանուր հաշվով՝ տեղի կունենա նոր խոշորացում և կրկնակի խոշորացում։

Մարմաշեն համայնքում կրկնակի խոշորացում է լինելու, այժմ 15 գյուղեր են միավորված, կդառնան 33-ը։ Ըստ էության, սա նշանակում է վերադարձ Ախուրյանի տարածաշրջանի՝ իր Ախուրյան շրջկենտրոնով։ Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի կարծիքով՝ կրկնակի խոշորացումը կազդի համայնքներում կատարվող աշխատանքների ծավալի վրա, և հավասարաչափ զարգացում՝ ըստ նրա, ապահովել, մեծ ցանկության դեպքում էլ, չի լինի:

«Ես ոչ թե դեմ եմ խոշորացմանը, այլ դեմ եմ էն բանին, որ մեկ տարի դեռ կար լրանալու մեր  ժամանակին, կան անավարտ ծրագրեր, ուսումնասիրելուց հետո՝ խնդրեմ, թող անեին, բայց հասկանային՝ որ համայնքը որի հետ միավորեին, այ էս մոտեցումը ճիշտ անեին, ոչ թե վերցնեին մեծ համայնքը միավորեին փոքրի հետ»,- նշում է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Դեկտեմբերի 5-ին կայանալիք  ՏԻՄ ընտրությունները  համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն է նշանակում, այլ ոչ գյուղապետի, իսկ, օրինակ, միավորված 33 գյուղով ունենալու են 27 հոգանոց ավագանի, ըստ այդմ՝ նվազագույնը 6 գյուղից ներկայացուցիչ չի լինի ավագանիում։

«Ավագանու կազմի մեջ պարտադիր  բոլոր բնակավայրերից պիտի անդամներ լինեն, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն։ Վարչական ղեկավարը ավագանու նիստերի ժամանակ  չունի ձեռք բարձրացնելու իրավունք, հիմա պետք է ձգտենք էս նոր միավորվող համայնքում գոնե ավագանու անդամ ունենանք, որ ինչ-որ հարց կարողանա բարձրաձայնել»,- նշել է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։

Մարմաշեն խոշորացված համայնքը, որպես վարչական միավոր, դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո լիազորություններ չի ունենա։ Խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը որոշել է՝ նոր դաշինքով մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին:

Մինչ ընտրություններ, արդեն համայնքապետարան են ստացվել 15 համայնքներից  2500 բնակիչների ստորագրությամբ ցուցակներ՝ կրկնակի խոշորացման դեմ պահանջով։ Խոշոր  համայնքներն ավելի խոշոր դարձնելու գործընթացում չէ միայն Շիրակի մարզի Անիի տարածաշրջանը։ Այն ունեցած 17 գյուղերով արդեն մեկ խոշորացված համայնք է 2017 թվականից։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP