Բժիշկը խոսել է արագ նիհարելու վտանգների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Բժիշկը խոսել է արագ նիհարելու վտանգների մասին

21:47 24.10.2021

Բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան նախազգուշացրել է արագ նիհարելու վտանգների մասին, հայտնում է РИАФАН լրատվամիջոցը։ Ըստ բժշկի՝ գոյություն ունեն բազմաթիվ արդյունավետ սննդակարգեր, սակայն նման փորձարկումները վտանգավոր են առողջության համար։

Նրա խոսքով, չափահաս մարդու համար քաշի կորստի նորմալ ցուցանիշը ամսական մոտ 2-4 կիլոգրամ է, այսինքն՝ շաբաթական մոտ 500 գրամ կամ 1 կիլոգրամ: Նման մոտեցման դեպքում գործընթացն անվտանգ կլինի առողջության համար, և արդյունքները պահպանելու հավանականությունը զգալիորեն կաճի:

Ըստ մասնագետի՝ քաշի կտրուկ կորուստը կարող է առաջացնել աղեստամոքսային համակարգի հիվանդություններ, խնդիրներ լեղապարկի հետ, ինչպես նաև սննդային վարքի խանգարում (նյարդային անորեքսիա, բուլիմիա, հարկադրական գերսնում և այլն)։

Բժիշկը նշել է, որ քաշի նման նվազման դեպքում մարդը ազատվում է ոչ թե ճարպից, այլ մկանային հյուսվածքից, ինչպես նաև հեղուկից: Նա հավելել է, որ դա կարող է հանգեցնել քաշի կրկնակի ավելացման:

«Որպես քաշի կորստի ուղեցույց գոյություն ունեն հետևյալ թվերը. երեքից վեց ամսվա ընթացքում պետք է նվազի մեկնարկային քաշի 5-10 տոկոսը», – ասել է նա:

Կրուգլովան խորհուրդ է տվել առօրյա մտցնել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ մարմնի հնարավորություններին համապատասխան։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի համապատասխան, քանի որ ինտենսիվ մարզումներն անպատրաստ մարդու համար կարող են վերածվել սրտանոթային համակարգի խնդիրների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

BACK_TO_TOP