Տրվել է Գյումրիի Բարեկամության զբոսայգու վերականգնման աշխատանքների մեկնարկը  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Տրվել է Գյումրիի Բարեկամության զբոսայգու վերականգնման աշխատանքների մեկնարկը 

18:47 14.10.2021

Այսօր տրվել է Գյումրիի Բարեկամության զբոսայգու վերականգնման աշխատանքների մեկնարկը: Զբոսայգին վերականգնվում է կառավարության, «Քաղաքաշինության և զբոսաշրջության»(TUF) բարեգործական հիմնադրամի և համաշխարհային բանկի ֆինանսավորվամբ: Այգին վերականգնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել «Քաղաքաշինության և զբոսաշրջության»(TUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նախագծման աշխատանքները մեկնարկել էին 2019-ին: Համավարակի և պատերազմի պատճառով աշխատանքները ձգձգվել էին:

«Երկրորդ անգամ ենք մենք այս միջոցառումը կազմակերպում: Հիմա կասեք, թե ինչու ամեն անգամ մեկնարկ եք տալիս, բայց ոչ մի բան չի շարժվում: Ուզում եմ անկեղծ լինել՝ այս պրոյեկտը շատ փոխվեց: Դժվար պրոյեկտ է, որովհետեւ տերը մեկ հոգի չէ: Սա համագործակցության բանաձև է, որը Գյումրիում շատ դժվար է իրականացվում: Համավարակի, պատերազմի և պրոյեկտը  պատրաստ չլինելու պատճառով մեկ տարի աշխատանքների սկիզբը ձգձգվեց: Այգին քաղաքի հին և նոր հատվածները կապելու է: Ճարտարապետները ներկայացրել են, որ Գյումրիի հին դռների նմուշներն են այստեղ լինելու, նաև տեղացի հայտնի նկարիչների գույները»,- լրագրողներին ասել է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (TUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Այգին ճարտարապետական լուծումներով, ատրակցիոն խաղերով լինելու է եզակի ամբողջ տարածաշրջանում: Այգու վերակառուցման հիմնարկեքին ներկա են եղել ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ներկաները, որպես շինաշխատանքների մեկնարկի խորհրդանիշ, թղթադրամ են դրել  այգու ծառերից մեկի տակ: «Նոյան Տապան» խորհրդանշական թղթադրամը նվիրել է 1979-1988 թթ․ Բարեկամության այգու տնօրեն Խաչատուր Ազարյանի դուստրը:

Շինաշխատանքների ավարտի ժամկետը նշվում 2022 թվականի օգոստոսի 24-ը:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

13:22 26.11.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

Oրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած […] ...

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

13:15 26.11.2024

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։ ...

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

13:09 26.11.2024

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի […] ...

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

13:02 26.11.2024

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

Նոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

12:55 26.11.2024

Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ

12:48 26.11.2024

Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ

ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և տանը կից ավտոտնակում թաքցնում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: Նոյեմբերի 25-ին ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 41-ամյա տղամարդու՝ Այգեստան փողոցում գտնվող բնակարանում և կից օժանդակ շինություններում […] ...

BACK_TO_TOP