Ձեռնարկատիրությունը և նորարարությունը՝ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Ձեռնարկատիրությունը և նորարարությունը՝ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում

14:02 14.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհուրդը՝ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի և «Էրազմուս+» գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորում անցկացրել է «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» համաժողովը: Ներկայացուցչական հավաքին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Նախարարությունը շատ է կարևորում ձեռնարկատիրական կրթությունը, և այս ուղղությամբ նորարարական ծրագրերը մեծապես խրախուսվում են»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ողջունելով ներկաներին: Նրա խոսքերով՝ բրիտանական փորձն այս ոլորտում կարող է չափազանց օգտակար լինել, քանի որ այսօր բուհն ավարտած հայ երիտասարդը երբեմն դժվարություններ է ունենում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու առումով:

Կ. Թռչունյանը նաև նշել է, որ Հայաստանում տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ արդեն իսկ իրականացնում են մի շարք նախաձեռնություններ՝ ուսումնասիրելու, փորձարկելու և ինտեգրելու ձեռնարկատիրական կրթության տարրերը կրթական պրակտիկայում՝ հիմնվելով եվրոպական կրթության լավագույն փորձի վրա: Թեև նախաձեռնության շրջանակում որոշ բուհերում արդեն անցկացվել են կոնկրետ նախագծեր, բայց հանդիպումներն ու ծրագրերը շարունակական են լինելու:

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը, ողջունելով ներկաներին, ասել է, որ մեծ հաճույքով է մասնակցում համաժողովի բացմանը:

«Ես հույս ունեմ, որ այս կոնֆերանսի միջոցով Հայաստանում կտարածվի այս ոլորտում առկա լավագույն փորձը, և չափազանց կարևոր է, որ ձեռնարկատիրությունն ու նորարարությունն առաջնահերթություն լինեն Հայաստանի բուհական համակարգի համար»,- նշել է դեսպանը՝ ավելացնելով, որ ձեռնարկատիրական կրթությունն արձագանքում է տնտեսական և տեխնոլոգիական ներկա զարգացումներին ու մարտահրավերներին: Բացի դրանից՝ այն ուղղված է ստեղծագործական ու նորարարական հմտությունների բարձրացմանը՝ խթանելով տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը:

Համաժողովի նպատակն է համախմբել բարձրագույն կրթական հաստատությունների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` ծանոթանալու ձեռնարկատիրական կրթության ոլորտում առկա նախաձեռնություններին և լավագույն փորձին, ոլորտի վերջին զարգացումներին և միտումներին:

Համաժողովի շրջանակում կքննարկվի նաև Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացման ու տարածման հնարավորություններն ու անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև ձեռնարկատիրական կրթության մոդելի մշակման և ինտեգրման ուղիները:

Տեղեկացնենք նաև, որ միջոցառումն անցկացվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է

11:52 29.04.2025

Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է

Երեքշաբթի առավոտից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է գրեթե ամբողջ Իսպանիայում, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները՝ հղում անելով Red Electrica օպերատորին։ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն հայտարարել է, որ երկրի բնակչության 80%-ի համար վերականգնվել է էլեկտրաէներգիան։ Նա ասել է, որ անջատման պատճառ հանդիսացած խնդիրը «հավանաբար տեղի է ունեցել Իսպանիայում»։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն էլեկտրաէներգիայի անջատումների բոլոր հնարավոր պատճառները […] ...

Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

11:44 29.04.2025

Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում, ճանապարհների կառուցման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-հայտնում են ՀՀ ՏԿԵ-ից։ ...

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

11:33 29.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը

11:28 29.04.2025

Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը: Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը: «Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,-հայտնում են […] ...

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:23 29.04.2025

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

11:16 29.04.2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...

BACK_TO_TOP