«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել 2 նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել 2 նախագիծ

18:36 12.10.2021

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում այսօր ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։

Կապանի մշակույթի տանը ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասնակիցների, այնպես էլ Կապանի բնակիչների և այլ այցելուների համար։

Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ՝ ԱՊՀ մասնակից պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Տաջիկստանից: Ներկայացվել են այն նախագծերը, որոնք հաղթող են ճանաչվել մրցույթի ազգային փուլում։

Հայաստանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին ներկայացրել էր 6 նախագիծ, որոնք ճանաչվել էին լավագույնը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում։ Ղազախստանը մրցույթին ներկայացել է առցանց տաղավարով՝ գաղափարները ներկայացնելով տեսակապի միջոցով։

Ներկայացված նախագծերի մրցութային ընտրությունը կատարել է միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ Բելառուսից, ՌԴ-ից և Հայաստանից։ Տաղավարային դիտումներից հետո ժյուրին բոլոր մասնակիցների հետ ունեցել է անհատական հանդիպումներ, որոնց ժամանակ մրցույթի մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարները։

Ժյուրիի որոշմամբ՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթում հաղթող է ճանաչվել 12 նախագիծ՝ ըստ ոլորտների և անվանակարգերի։

ՀՀ ներկայացուցիչներ Համեստ Աղաջանյանը և Դիանա Գալստյանը հաղթել են սոցիալական ոլորտի անվանակարգում՝ «Ուսանողի տուն» նախագծի համար, իսկ Արմեն Հովհաննիսյանի «Բարձր արդյունավետությամբ նոր սերնդի հեղուկ պարարտանյութերի ստացում» նախագիծը լավագույնն է ճանաչվել արտադրական տեխնոլոգիաներ և արդյունաբերական ենթակառուցվածքներ ոլորտում։

Բելառուսի ներկայացուցիչներ Ալեքսանդր Պիվարովը, Ալեքսանդր Բրանովը և Իլյա Իվանովը հաղթող են ճանաչվել համապատասխանաբար անվտանգության, ռացիոնալ բնօգտագործման և ՏՏ ոլորտներում։

ՌԴ ներկայացուցիչներ Պավել Բերեժենսկու և Վլադիսլավ Զաիկինի նախագծերը լավագույնն են ճանաչվել համապատասխանաբար բժշկություն և առողջապահություն, կենսական համակարգեր ոլորտներում, իսկ Յուլիանա Ժակապարովայի «Փոքր քայլերով Կուրսկի երկրամասում» նախագիծը՝ «Իմ երկիրը համագործակցության մեջ» անվանակարգում։

Ղազախստանի ներկայացուցիչ Կաիրի Ալիխանի նախագիծը հաղթող է ճանաչվել ավիացիոն, տիեզերական և տրանսպորտային համակարգերի ասպարեզում, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչ Նիլուֆար Կոմիլժոմովոյի «Կանանց ձայն» նախագիծը՝ կրթության անվանակարգում։ Ղրղզստանի ներկայացուցիչ Իսմաիլ Էրլանի «Մեկ մարդ մեկ գիրք» նախագիծը սոցիալական ոլորտում է համարվել լավագույնը, իսկ Տաջիկստանից Ռախիմզոդա Ումեջանի «Երիտասարդության հյուրընկալություն» նախագիծը հաղթել է հյուրընկալություն ասպարեզում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի մասնակիցներին ուղղված խոսքում նշել է, որ ժյուրիի քննարկմանը ներկայացված 50 գաղափարներն ընտրվել են ԱՊՀ մասնակից երկրների հարյուրավոր կամ գուցե հազարավոր երիտասարդների գաղափարներից, որոնց միավորել է իրենց երկիրը դեպի լավը փոխելու ընդհանուր գաղափարը։ Անդամ պետություններն ընտրել են լավագույն ծրագրերը, որոնցից միջազգային ժյուրին կատարել է ԱՊՀ հաղթողների վերջնական ընտրությունը։

«Մենք Հայաստանում մտադիր ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի հաղթող գաղափարները պետության կամ միջազգային գործընկերների աջակցությամբ իրագործվեն։ Այսինքն՝ գաղափարը չմնա սոսկ գաղափար, այլ մտնի կյանք»,- նշել է նա։

Մրցութային ժյուրիի նախագահ, Բելառուսի ներկայացուցիչ Վալենտինա Դինիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իրենց համար շատ դժվար էր կողմնորոշվել ըստ անվանակարգերի ընտրության հարցում, քանի որ ներկայացված նախագծերը մեծ մասամբ հաջողված էին։

«Արդեն ավանդույթ դարձած «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը համագործակցության, փոխադարձ ընկալման, բարեկամական կապերի ամրապնդման և երիտասարդական ներուժի համախմբման շատ լավ հարթակ է։ Մենք երախտապարտ ենք մրցույթին մասնակից բոլոր երիտասարդներին՝ նրանց կրեատիվ և նորարար մտածողության, իրենց երկրների հանդեպ ունեցած նվիրվածության և սիրո համար»,- ընդգծել է նա։

Նշենք, որ «100 գաղափար Հայաստանի համար» միջազգային երիտասարդական մրցույթի արդյունքներն ամփոփվում են երկու տարին մեկ անգամ։ Հաջորդը տեղի կունենա Բելառուսում։

Միջոցառման շրջանակում Հայաստան այցելած ԱՊՀ պատվիրակների համար իրականացվել են մշակութային ծրագրեր։ Մասնավորապես, կազմակերպվել է այցելություն Վահանավանք վանական համալիր, որի ընթացքում վանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիքը ներկայացրել է 911 թվականին հիմնադրված վանքի պատմությունը։ Երեկոյան Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել համերգ՝ Կապանի մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

10:54 29.04.2025

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...

Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո

10:51 29.04.2025

Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկվա միջադեպից հետո ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,-գրել է «Երեւանի […] ...

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

10:30 29.04.2025

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ին

10:22 29.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:13 29.04.2025

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումին

10:00 29.04.2025

Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումին

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական ​​կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...

BACK_TO_TOP