13:01 08.02.2018
Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ ոստիկանության մի քանի ծառայողներ կողոպուտ կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Բաժանմունքում ոստիկանության տարբեր աշխատակիցներ իրեն սպառնացել են խիստ պատասխանատվության ենթարկել ու ծեծել` պահանջելով խոստովանական ցուցմունք տալ: Ոստիկաններից մեկն էլ բռնություն է գործադրել, որի հետևանքով, ինքը վախի ազդեցության տակ, իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք է տվել:
Չարենցավան քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն հաղորդում է տվել, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցը հանցագործություն կատարելու մասին խոստովանություն ստանալու նպատակով իրեն ծեծել է:
Ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու վերաբերյալ հաղորդում է տվել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Հ.-ն: Նա հայտնել է, որ ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ճանապարհին երկու ոստիկաններ ավտոմեքենայի մեջ հարվածել են իր գլխին: Նույն օրը ոստիկանության մի խումբ աշխատակիցներ հանցագործություն կատարելու մասին խոստովանություն կորզելու նպատակով ոստիկանության շենքում ծեծել են իրեն և սպառնացել, ինչի հետևանքով ինքը խոստովանել է իր կողմից չկատարված ավազակության դեպքեր:
Եվս մեկ քաղաքացի` Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Ն. Ե.-ն, նախաքննության ընթացքում հայտնել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ոստիկաններից մեկը բռունցքով հարվածել է իր կրծքավանդակին, իսկ մյուս ոստիկանն էլ սպառնացել է, որ կծեծի:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:12 07.04.2025
Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԶինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
11:05 07.04.2025
Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունըԲրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...
10:58 07.04.2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնըՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
10:42 07.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևորԱշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […] ...
10:35 07.04.2025
Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն ԽաչատուրյանՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի […] ...