13:12 08.02.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-8-ը հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 15, խարդախության 5, կաշառակերության 3, ապօրինի ծառահատման 2, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 23-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
12:44 25.04.2025
Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես […] ...
12:40 25.04.2025
Վաշինգտոնը հարգում է անցյալը․ Ռուբիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինՎաշինգտոնը հարգում է անցյալը․ այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։ Այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, […] ...
12:30 25.04.2025
Երբ տեղի կունենա ամենամյա Ծաղկահավաք միջոցառումըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը՝ 11:00-ից 17:00-ն, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ ...
12:18 25.04.2025
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք: Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային […] ...
12:07 25.04.2025
Ռոնալդոն կվաճառի իսպանական ակումբըԲրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն 40 միլիոն եվրոյով կվաճառի իսպանական «Վալյադոլիդը»։ Վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, սակայն երկու կողմերը չեն կարող այդ մասին հայտարարել մինչև մայիս, հետևաբար գնորդը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո: Ռոնալդոն «Վալյադոլիդի» սեփականատերն է 2018 թվականից: ...