ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է բուհերի Գյումրու մասնաճյուղեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է բուհերի Գյումրու մասնաճյուղեր

11:32 11.10.2021

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր:

Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող կրթական ծրագրերը և առանցքային խնդիրները:

QR գրադարան և բիզնես միջավայր ՀՊՏՀ մարզային մասնաճյուղում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է բուհում մշակված «Կրթության 7Մ-երի» մեթոդը, որը հիմնվում է սովորողների մոտիվացիայի, միջավայրի բարելավման, ձևավորված կրթական մշակույթի, աշխատանքային նոր միջոցների ներգրավման և միջազգային ինտեգրացիայի խթանման վրա: Նշվել է, որ մասնաճյուղում սովորում է շուրջ 400 ուսանող` առկա և հեռակա բաժիններում: Նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել բուհում, ծանոթացել նորաբաց QR գրադարանին և ուսանողական բիզնես միջավայրին, որը նախատեսված է ուսումնական պրակտիկայի կազմակերպման համար։

Մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների միջին թիվը մտահոգիչ է

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով բուհի խնդիրները, նշել է, որ առաջնայինը շենքային պայմանների բարելավումն է, որի համար լուրջ ներդրումներ են պահանջվում: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ այժմ քննարկվում է ներդրումային ծրագրի միջոցով կրթական պայմանների բարելավման ճանապարհներ գտնելու հարցը, կան նաև կոնկրետ առաջարկներ: Որպես խնդիր նշվել է նաև, որ պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյողում դասախոսների միջին տարիքը 54 է, ինչը մտահոգիչ է, քանի որ երիտասարդներին դասախոսական աշխատանքի հեռանկարը (հատկապես ինժեներության ասպարեզում) չի հրապուրում:

Անդրադառնալով բուհերի ֆինանսավորման վիճակի և դասախոսների աշխատավարձերի բարելավման հարցերին` Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բուհերի կառուցվածքի և ֆինանսավորման գործող մոդելը չի ապահովում զարգացում:

«Խնդիրը ոչ միայն ֆինանսների սղությունն է, այլև դրանց արդյունավետ օգտագործումը: Այդ մասին է վկայում դասախոս-ուսանող հարաբերակցության ցուցանիշը, որի բարելավման համար պետությունը բարձրագույն կրթության ոլորտում վաղ թե ուշ ստիպված է լինելու գնալ խոշորացումների»,- նշել է նա:

Կարեն Թռչունյանի խոսքով` Հայաստանում մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների թիվը բավականին ցածր է` ի համեմատություն միջազգայնորեն ընդունված նորմատիվների:

Արվեստի կրթության ֆինանսավորումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում

Արվեստի բուհերի Գյումրու մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նույնպես արծարծվել են շենքային պայմանների, տեխնիկական բազայի և աշխատավարձերի բարձրացման հարցերը: Փոխնախարար Կարեն Թռչունյանը նշել է, որ սովորաբար բուհի ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ դասախոսների և ուսանողների թվաբանական հարաբերակցության, սակայն արվեստի բուհերի դեպքում այդ մոդելը կիրառելի չէ` հաշվի առնելով արվեստի կրթության առանձնահատկությունները: «Արվեստի դեպքում ֆինանսավորումը պետք է կատարել՝ ըստ մասնագիտությունների»,- փաստել է Կարեն Թռչունյանը:

Արվեստի բուհերը Գյումրիում տեղակայված են մեկ շենքում․ դրանք չունեն սպորտային դահլիճ, համերգային և թատերական դահլիճն ընդհանուր է, որը ճիշտ չէ, քանի որ առաջանում է ակուստիկայի խնդիր: Հաշվի առնելով, որ մասնաճյուղերում ուսման վարձն ավելի ցածր է, քան նույն բուհերի երևանյան գլխամասերում, այժմ ստեղծված է մի վիճակ, երբ պետությունն արվեստի կրթության համար մեկ ուսանողի հաշվով ավելի շատ է վճարում, քան սահմանված վարձավճարն է:

Հավելենք, որ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մարզային այցերը լինելու են շարունակական:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

12:26 29.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի  և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ   լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և  հաճախ չի տրամադրում […] ...

ՃՊՏ՝ ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ

12:23 29.04.2025

ՃՊՏ՝ ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ

Ապրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ «Ford» […] ...

Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը

12:15 29.04.2025

Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը

Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգման շրջանակներում Ջրվեժ բնակավայրի տարածքում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարը

12:07 29.04.2025

Չինաստանը աջակցում է Ուկրաինայում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը աջակցել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը ճեպազրույցի ժամանակ։ «Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերը և հույս ունի, որ կողմերը կշարունակեն ճգնաժամը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու իրենց աշխատանքները», – ասել է […] ...

SHANTNEWS

12:00 29.04.2025

SHANTNEWS

Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է

11:52 29.04.2025

Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է

Երեքշաբթի առավոտից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է գրեթե ամբողջ Իսպանիայում, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները՝ հղում անելով Red Electrica օպերատորին։ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն հայտարարել է, որ երկրի բնակչության 80%-ի համար վերականգնվել է էլեկտրաէներգիան։ Նա ասել է, որ անջատման պատճառ հանդիսացած խնդիրը «հավանաբար տեղի է ունեցել Իսպանիայում»։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն էլեկտրաէներգիայի անջատումների բոլոր հնարավոր պատճառները […] ...

BACK_TO_TOP