«Արմենիա» փառատոնի շրջանակում այսօր երեկոյան կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+20.09 oC

«Արմենիա» փառատոնի շրջանակում այսօր երեկոյան կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները

15:40 10.10.2021

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբը այսօր երեկոյան երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաև անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։

Լավարդ Սկոու-Լարսենը, խոսելով Մոցարտի երաժշտության մասին, նշում է, որ այն հզոր ուժ ունի։ Նա Մոցարտի արվեստը համեմատում է ամոքիչ հատկություններ ունեցող սպեղանու հետ։ Մոցարտի երաժշտությունը, ըստ դիրիժորի, դիպչում է մարդկանց սրտերին։

«Լավարդ Սկոու-Լարսենը փոքր հասակից ջութակ է նվագում, այժմ էլ հանդես է գալիս ե՛ւ որպես ջութակահար, ե՛ւ որպես դիրիժոր, նաև ջութակի դասեր է տալիս։ Երաժիշտը խոստովանում է, որ դժվար չէր ջութակից անցում կատարել դիրիժորության` եթե գիտես, թե ինչպես է նվագախումբն աշխատում, ունես տաղանդ, սեր դիրիժորության նկատմամբ, ապա անցումը բարդ չէ։ Լավարդ Սկոու-Լարսենը նկատում է, որ իր համար հավասարաչափ հոգեհարազատ է թե՛ ջութակ նվագելը, թե՛ դիրիժորական վահանակի առջև կանգնելն ու նվագախումբ ղեկավարելը։

Դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը Հայաստանում առաջին անգամ չէ։ Ասում է՝ ծանոթ է հայկական երաժշտությանը, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին, առանձնակի շեշտեց դուդուկն ու այս նվագարանի հնչողությունը։

«Շատ երաժշտական երկիր է Հայաստանը, առանձնահատուկ մարդիկ են այստեղ։ Ես շատ եմ սիրում ձեր երկիրը»,- նշել է  մաեստրոն՝ հավելելով, որ ուրախ է հանդես գալու «Արմենիա» փառատոնի շրջանակում և ղեկավարելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը»։

Փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ. Լավարդ Սկոու-Լարսենը ջութակի վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը՝ հայ երաժշտասերներին ներկայացնելով սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

17:06 28.04.2025

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...

Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

17:00 28.04.2025

Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

16:53 28.04.2025

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...

Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:44 28.04.2025

Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

16:34 28.04.2025

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

16:25 28.04.2025

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...

BACK_TO_TOP