-
15:27
14.07.2025
ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարություն
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան […] ...
-
09:30
10.07.2025
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
-
12:10
09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
-
10:36
09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
-
19:34
08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...