TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

11:29 02.05.2024

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […]

̰
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

11:24 02.05.2024

«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Մայիսի 1-ի հայտարարության մեջ Միլլերը դատապարտում է «գործակալների մասին» օրենքը, դատապարտում է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշում, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։ «Միացյալ […]

̰
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահին

10:26 02.05.2024

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի […]

̰
Ֆիլիպինները կանչել է Չինաստանի դեսպանին

09:05 02.05.2024

Ֆիլիպինների արտաքին գործերի դեպարտամենտը կանչել է Չինաստանի դեսպանին՝ բողոքելու Պեկինի կողմից Հարավչինական ծովում վիճելի Scarborough Shoal-ում ֆիլիպինյան նավերի դեմ ջրցան մեքենաների կիրառման դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ Ֆիլիպինները բողոքել է ձկնորսական նավերի դեմ Չինաստանի առափնյա պահպանության և ծովային ոստիկանության վտանգավոր զորավարժությունների և այլ գործողությունների դեմ։ Պեկինը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ամբողջ […]

̰
Ամուր գետի ջրի մակարդակը գերազանցել է նորման

08:46 02.05.2024

Բլագովեշչենսկի մոտ Ամուր գետում ջրի մակարդակը նորման գերազանցել է 2,4 մետրով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ամուրի շրջանի գլխավոր վարչությանը։ Հինգշաբթի առավոտյան ժամը 6-ի գործառնական տվյալների համաձայն՝ մարզի հիմնական գետերի ջրի մակարդակը բարձրացել է։ Հաղորդագրության համաձայն՝ հիմնական գետերի ջրային պարունակությունը սովորականից զգալիորեն բարձր է։ Օրինակ՝ Ամուր գետի ջրի մակարդակը նորման գերազանցում է […]

̰
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

08:38 02.05.2024

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, իսկ փլատակների տակ մնացած մեքենաների թիվը՝ 23-ի, հայտնում է Xinhua-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Գուանդուն նահանգից Ֆուջյան նահանգ տանող արագընթաց մայրուղու վրա: Նշվում էր, որ մայրուղու փլուզման պատճառը կարող են լինել անցյալ […]

̰
SpaceX-ը սկսել է տեղեր ամրագրել դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքների համար

08:28 02.05.2024

Ամերիկյան SpaceX ընկերությունը սկսել է տեղեր ամրագրել դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքների համար։ Այս մասին տեղեկություն է հայտնվել ընկերության կայքում։ Հետաքրքրվողների համար հասանելի կլինի չորս ուղղություն՝ դեպի Երկրի ուղեծիր, Միջազգային տիեզերակայան (ISS), Լուսին և Մարս։ Dragon և Starship հրթիռներով թռիչքների ժամանակ ընկերությունը տիեզերք մեկնող զբոսաշրջիկներին կտրամադրի տիեզերական կոստյում, սենսորային ձեռնոցներ և 3D տպիչով սաղավարտ: Այժմ հայտնի […]

̰
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը հիվանդացել է

08:20 02.05.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախընտրական միջոցառման ժամանակ ասել է, որ մրսել է։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ «Ես մի փոքր մրսել եմ»,-ասել է Բայդենը Վաշինգտոնում կիսափակ միջոցառման ժամանակ: Հաղորդվում է նաև, որ ամերիկացի առաջնորդը խոսել է որոշակի խռպոտ ձայնով։ Մինչ այս՝ հատուկ դատախազ Ռոբերտ Հուրը զեկույց էր պատրաստել, որում […]

̰
Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

23:59 01.05.2024

Ֆրանսիայի Ներքին գործերի և Անդրծովյան տարածքների հարցերով նախարար Ժերալդ Դարմանեն ելույթ է ունեցել ու անդրադարձել Ադրբեջանի վարած քաղաքականությանը։ «Ադրբեջանը փորձում է օգտագործել Նոր Կալեդոնիայի հարցը՝ ոչ ի պաշտպանություն այս կամ այն ժողովրդի և ոչ էլ հանուն ժողովրդավարական սկզբունքների: Դրա համար, նախևառաջ, հարկավոր է, որ Արդրբեջանն ինքը ժողովրդավարական սկզբունքների կրող լինի, ինչը մեզ համար ամենևին ակնհայտ […]

̰
Իսրայելի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն այցելել են Գազայի հատվածի հետ սահման

23:22 01.05.2024

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելել են Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետ: Այս մասին հայտնում է Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հանդիպումից հետո Գալանտը կառուցողական է անվանել Բլինքենի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել Իսրայելի սահմանային անցակետում դեպի անկլավի հարավային հատված: Նա ասել է, որ պետքարտուղարի հետ […]

̰
Աջակցելով ժողովրդավար Հայաստանին ընդդեմ ավտոկրատական երկրների դաշինքների՝ Եվրոպան պաշտպանում է իր դավանած արժեքները, շահերը․ ՀՀ դեսպան

22:42 01.05.2024

Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բանախոսի կարգավիճակով մասնակցեց Ֆրանսիայի ազգային ժողովում «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիր կրող համաժողովին։ Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային կրթության հարցերով նախկին նախարար, «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի նախագահ Ժան-Միշել Բլանքերը, Ֆրանսիայի […]

̰
Մեկ շաբաթ հետո Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքննարկի աղմկահարույց օրինագիծը

22:14 01.05.2024

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ը նախատեսում է բոլոր ընթերցումներով ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը՝ չնայած երկրում շարունակվող բողոքի ցույցերին, սա բխում է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ճեպազրույցում արված հայտարարությունից։ «Ընթացակարգը հետևյալն է՝ երկու շաբաթից կունենանք երրորդ լսումը, հետո մոտ մեկ ամսից՝ չորս շաբաթից կլինի վետոյի հաղթահարումը»,- նշել է վարչապետը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր օտարերկրյա […]

̰
Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 226 մարդ

21:49 01.05.2024

Իրավապահ մարմինները Թուրքիայում ձերբակալել են 226 մարդու՝ մայիսմեկյան ցույցերի հետ կապված միջադեպերի առնչությամբ, ցույցերի մասնակիցների թիվը հասել է 241 հազարի, X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։ Չորեքշաբթի օրը հազարավոր ցուցարարներ հավաքվել են Ստամբուլի Սարաչհանե զբոսայգում՝ ծրագրելով քայլել դեպի Թաքսիմ հրապարակ՝ չնայած այնտեղ քաղաքական ցանկացած հանրահավաքի արգելքին։ Ոստիկանական շրջափակումն ամբողջությամբ փակել […]

̰
Փարիզում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է

21:10 01.05.2024

Փարիզում 12 ոստիկաններ հոսպիտալացվել են արհմիությունների մայիսմեկյան երթի ժամանակ ագրեսիվ ցուցարարների հետ բախումներից հետո։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրային։ Նրանցից 7-ը վիրավորվել են «գյուղատնտեսական ռումբի» պատճառով։ Թե ինչ հանգամանքներում են վիրավորվել մնացած հոսպիտալացված ոստիկանները, չի նշվում։ Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել Փարիզում տեղի ունեցած բախումների 45 մասնակից։

̰
Boeing-ը կարող է նոր մրցակից ունենալ. Bloomberg

20:56 01.05.2024

Բրազիլական Embraer ինքնաթիռներ արտադրողը դիտարկում է նոր նեղ կորպուսի ինքնաթիռի մշակումը, որն ուղղակիորեն մրցակցելու է Boeing 737 MAX-ի և Airbus A320-ի հետ երկու ընկերությունների շուկայի հիմնական հատվածում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ներքին գնահատականները ցույց են տվել, որ Embraer-ն ունի անհրաժեշտ տեխնոլոգիական իրավասություններ և արտադրական հնարավորություններ նոր սերնդի ինքնաթիռ ստեղծելու […]

̰
Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցների ճաշացանկը

20:40 01.05.2024

2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրապարակել են մրցույթի մասնակիցների ճաշացանկը։ Այս մասին հայտնում է Le Parisen-ը։ Աղբյուրի համաձայն՝ մասնակիցները կսնվեն մոլորակի ամենամեծ ռեստորանում, որը գտնվում է Սեն-Սեն-Դենիում։ Մարզիկները կփորձեն խոզի աղացած միս` թայլանդական ռեհանով, ծաղկակաղամբ և տապակած կարտոֆիլ` քրքումով, տապակած պղպեղ, սոխ, ծովախեցգետին, ինչպես նաև գառան միս: Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից […]

̰
Գիտնականները նոր նմանություններ են հայտնաբերել ժամանակակից Երկրի և հին Մարսի միջև

20:29 01.05.2024

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների գիտնականների միջազգային խումբը Մարսի Գեյլ խառնարանի լճի հատակին հայտնաբերել է մանգանի օքսիդների աննորմալ բարձր մակարդակ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Geophysical Research: Planets (JGRP) գիտական ​​հրապարակման մեջ: Թիմը վերլուծել է NASA-ի Curiosity մարսագնացով հավաքված քարերը: Նյութերը ավազի, կավի և տիղմի խառնուրդ են։ Հետազոտող թիմը ուսումնասիրել է, թե ինչպես է մանգանը […]

̰
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

20:21 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մինչ այս՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դավաճան էր անվանել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպման մեկնարկին նախորդել էր պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական […]

̰
Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

19:42 01.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչ Իրանում աշխատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել գալ Իրան: ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվում է այցելել Իրան և ստուգումներ անցկացնել», -ասել է նա:

̰
Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

19:12 01.05.2024

Առնվազն 24 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 19 զոհ, 30 վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը` Մեյչժոու քաղաքում. 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և ընկել փոսը։ Չինական լրատվամիջոցների հրապարակած […]

̰
ԱՄՆ-ում ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել Պաղեստինին աջակցող ցույցերի ժամանակ

18:58 01.05.2024

Ավելի քան 1600 մարդ ձերբակալվել է վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան համալսարաններում պաղեստինամետ բողոքի ցույցերի ժամանակ, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները և իր սեփական տվյալները: Ամերիկյան հեղինակավոր համալսարանները վերջին օրերին դարձել են Գազայի հատվածում իսրայելական գործողության «վրդովմունքի էպիկենտրոնը»՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիական զոհերի և ԱՄՆ-ի կողմից իր հիմնական մերձավորարևելյան դաշնակցին ցուցաբերած […]

̰
Նյու Յորքում ձերբակալվել է մոտ 300 ցուցարար ուսանող

18:30 01.05.2024

Նյու Յորքի ոստիկանությունը երեքշաբթի գիշերը ձերբակալել է մոտ 300 ուսանող ցուցարարի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքի ոստիկանապետը: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ուսանողների կողմից, ովքեր դեմ են Գազայի հատվածում Իսրայելի գործողությանը ամերիկյան աջակցությանը: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում երեքշաբթի գիշերը մի խումբ ուսանողներ մտել են սենյակներից մեկը և բարիկադավորվել այնտեղ։ Ուսանողները […]

̰
Ստամբուլում ձերբակալվել է 210 ցուցարար

18:09 01.05.2024

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 210 մարդու, ովքեր փորձել են ներխուժել Թաքսիմի փակ հրապարակ և հարձակվել ոստիկանների վրա, X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի իշխանություններն արգելել են Թաքսիմում արհմիությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մայիսմեկյան երթը` փակելով հրապարակը մետաղական պատնեշներով և ուժեղացված ոստիկաններ տեղակայելով ամբողջ երկայնքով: Ընդհանուր առմամբ […]

̰
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

17:56 01.05.2024

Իրանի մաքսային ծառայությունը լիովին պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը: Իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ռեզվանիֆարն ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մաքսային տեղեկատվություն փոխանակել Իրաքի […]

̰
Բլինքենը Նեթանյահուի հետ քննարկել է հակամարտության տարածումը կանխելուն ուղղված ջանքերը

17:00 01.05.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը կանխելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը: Նա նաև քննարկել է հակամարտության հետագա ընդլայնումից խուսափելու անհրաժեշտությունը և վարչապետին տեղեկացրել է տարածաշրջանում […]

̰
Իսպանիայում աշխատանքային ժամերը կրճատելու կոչով ցույցեր են անցկացվել

16:48 01.05.2024

Աշխատավորների օրվա կապակցությամբ Իսպանիայի տարբեր շրջաններում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել։ Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Մադրիդի կառավարության գրասենյակում, ակցիային միացել է մոտ 10 հազար մարդ։ Այս ցույցը կազմակերպել էին երկու արհմիութենական կազմակերպություններ։ Նրանք հայտարարել են, որ անհրաժեշտ է «շարունակել բարելավել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամանակը»: Հանրահավաքին աջակցել են որոշ հայտնի իսպանացի քաղաքական գործիչներ։  

̰
Նեթանյահուն ասել է, որ ակնկալում է Իսրայելի հարցով Արևմուտքի ճնշումը ՄՔԴ-ի վրա

16:38 01.05.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս մեկ անգամ պահանջել է, որ «ազատ աշխարհի երկրները ճնշում գործադրեն Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) վրա»՝ իսրայելցի պաշտոնյաների նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու հարցով։ Նրա կարծիքով՝ նման քայլը կլինի «պատմական չափերի կամայականություն»։ «Իսրայելն ակնկալում է, որ ազատ աշխարհի առաջնորդները կընդդիմանան Իսրայելի ինքնապաշտպանության անօտարելի իրավունքի դեմ ՄՔԴ-ի աղաղակող հարձակումներին։ Մենք ակնկալում ենք, որ […]

̰
Փարիզում մայիսմեկյան ցույցի մեկնարկից առաջ 15 մարդ է բերման ենթարկվել

16:22 01.05.2024

Փարիզում արհմիությունների մայիսմեկյան ցույցից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել 15 մարդու։ Այս մասին հայտնել է Metropolitan Police պրեֆեկտուրան X-ում (նախկինում Twitter): «Աշխատանքի օրվան նվիրված ցույցից առաջ իրավապահները խուզարկել են 478 մարդու, 15-ը բերման են ենթարկվել»,- ասվում է գերատեսչության կարճ հաղորդագրության մեջ։ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի ողջ Ֆրանսիայում ցույցեր են անցկացվում։ Այս տարի, ըստ Europe […]

̰
Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելը մեկ գիշերվա ընթացքում ձերբակալել է ահաբեկչության համար 9 կասկածյալի

16:10 01.05.2024

Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի արևմտյան ափին և Հորդանանի հովտում ձերբակալել են ինը մարդու: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար։ Մի քանի ձերբակալությունների ժամանակ կասկածյալներից զենք է առգրավվել։ Բոլոր բերման ենթարկվածները և նրանցից առգրավված զենքերը հանձնվել են անվտանգության ծառայություններին՝ հետագա հետաքննության համար։

̰
BACK_TO_TOP