TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Օսիմհենն ընտրություն է կատարում երկու ակումբների միջև

21:24 01.05.2024

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ընտրություն է կատարում ՊՍԺ-ի և «Չելսիի» միջև: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։ Նիգերիացուն դուր է գալիս ՊՍԺ-ի հետ տարբերակը, որտեղ նա կհամարվի որպես Կիլիան Մբապեի փոխարինող: Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգան էլ ֆուտբոլիստի երազանքն է, որի մասին նա ավելի վաղ արդեն նշել է։ Օսիմհենը դեռ չի կատարել իր վերջնական ընտրությունը։ […]

̰
Սարին հնարավոր է՝ գլխավորի անգլիական ակումբը

19:54 01.05.2024

«Լացիոյի», «Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել անգլիական «Նյուքասլ Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը, փոխանցում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի՝ «կաչաղակները» համապատասխան առաջարկ են ուղարկել 65-ամյա մասնագետին։ Անգլիական ակումբի սեփականատերերը Սարիի համար պայքարում ցանկանում են շրջանցել «Վեսթ Հեմին» և «Տորինոյին», որոնք նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով։ Ընդգծվում է, որ Սարին ևս […]

̰
«Ատալանտան» որոշում է կայացրել Գասպերինիի ապագայի վերաբերյալ

18:41 01.05.2024

«Ատալանտան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ կողմերը նոր պայմանագրի շուրջ կբանակցեն մրցաշրջանի ավարտին։ Նշվում է, որ պայմանագրի երկարաձգումը կախված չի լինի նրանից՝ «Ատալանտան» կնվաճի՞ Չեմպիոնների լիգայի ուղեգիր, թե ոչ։ 66-ամյա մարզիչը Բերգամոյի թիմը գլխավորել է 2016 թվականի ամառվանից։ Մասնագետի […]

̰
Ֆերնանդեշը չի բացառել, որ կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից

17:38 01.05.2024

Պորտուգալացի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է թիմից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։ «Ես լիովին անկեղծ կլինեմ՝ եթե մտածեմ Անգլիայից հեռանալու մասին, դա կլինի միայն Եվրո-2024-ից հետո։ Եթե այդ մասին մտածեմ, դա կլինի այն ժամանակ, երբ ոչինչ չի կարող ինձ շեղել Եվրոյից և Անգլիայի գավաթի եզրափակչից: Այսօր ինձ համար այդ մրցաշարերից ավելի […]

̰
Արտասովոր դեպք ֆուտբոլում. մրցավարը պահանջել է հեռացնել բոլ-բոյին

16:00 01.05.2024

Ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնությունում անսովոր դեպք է տեղի ունեցել: «Սենթ Միրեն»-«Ռենջերս» խաղի 9-րդ րոպեին հյուրերի եզրային պաշտպան Լեոն Բալոգունը մոտեցել է եզրային նետում կատարելու: Գնդակը եղել է բոլ-բոյի մոտ, որը սկզբում գնդակը պարզել է Բալոգունին, հետո մի կողմ նետել այն: Ֆուտբոլիստը միանգամից մոտեցել է մրցավարին և հայտնել այդ դեպքի մասին: Մրցավարը պահանջել է հեռացնել գնդակ մատակարարող […]

̰
Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը

15:33 01.05.2024

Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է ձիասպորտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝ B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ), C դաս (արգելքների բարձրությունը՝110 սմ), D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ): Մրցութային առաջին օրը D դասում հաղթող է […]

̰
Ո՞վ է լինելու «Լիվերպուլի» նոր մարզիչը

14:52 01.05.2024

«Լիվերպուլը» պատրաստվում է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Արնե Սլոտին: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ անգլիական ակումբը Ռոտերդամի «Ֆեյենորդի» հետ համաձայնության է հասել մարզչի տրանսֆերի հարցում: Ակումբներն արդեն ստորագրել են բոլոր փաստաթղթերը, ռոտերդամիցները ստանալու են 13-15 միլիոն եվրո: Հոլանդացի մասնագետի նշանակման մասին ակումբը հայտարարելու է այս շաբաթվա ընթացքում: Սլոտը փոխարինելու է գերմանացի Յուրգեն Կլոպին, […]

̰
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 8 ներկայացուցիչ ունի

10:30 01.05.2024

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 55-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 64-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 84-րդ, Հրանտ Մելքումյանը` 95-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,  դասակարգման աղյուսակում 22-րդն է:

̰
Վան Պերսին կգլխավորի «Հերենվենը»

09:46 01.05.2024

«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին նոր մրցաշրջանից առաջ կգլխավորի «Հերենվենը»: Կողմերը պայմանավորվել են երկամյա պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնում է AD-ն։ Այս պաշտոնում վան Պերսին կփոխարինի Կիս վան Վոնդերենին։ Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Հերենվենը» Էրեդիվիզիեի աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Որպես ֆուտբոլիստ՝ Վան Պերսին հայտնի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Ֆեներբահչեի» և «Ֆեյենորդի» կազմում […]

̰
«Ռեալն» ու «Բավարիան» առաջին խաղում չպարզեցին հաղթողին

08:44 01.05.2024

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց հյուրերի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում։

̰
Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»․ Անչելոտի

19:32 30.04.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է մի շարք հարցերի․ «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»: Նրանք հիանալի խաղացին «Արսենալի» դեմ, և մենք կենտրոնացած ենք այդ խաղերի վրա, այլ ոչ թե նրանց՝ Բունդեսլիգայում անցկացրած մրցաշրջանի: Պետք է հաշվի առնել նրանց պատմությունը Չեմպիոնների լիգայում, սա […]

̰
«Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի

19:13 30.04.2024

Միլանի «Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի, հայտնում է Tuttosport-ը։ Ակումբի ղեկավարությունը միջոցներ կգտնի թիմի կազմն ուժեղացնելու համար՝ չնայած ֆինանսական խնդիրներին։ Ակումբի ամառային տրանսֆերային նպատակների թվում են «Ատլետիկո Պարանաենսեի» դարպասապահ Բենտուն, «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոն և «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը: Ակումբը ոչ պաշտոնապես արդեն համաձայնեցրել է երկու ֆուտբոլիստի տրանսֆեր․ խոսքը «Նապոլիի» […]

̰
Նրան կարելի է համարել լեգենդ․ Տուխելը՝ Անչելոտիի մասին

18:52 30.04.2024

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումից առաջ դրվատանքով է խոսել մադրիդյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին․ «Անչելոտին մեծ ներդրում ունի ֆուտբոլում։ Նրան կարելի է համարել լեգենդ, բայց նա նախկինի նման շատ համեստ է։ Անչելոտին Լա Լիգայում հերթական չեմպիոնական տիտղոսի շեմին է»,- Տուխելի խոսքերը մեջբերում […]

̰
Դողում էի, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան․ Արման Ծառուկյան

18:30 30.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը պատմել MMA-ի աշխարհի քառակի չեմպիոն, ռուս լեգենդար մարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոյի հետ ծանոթության մասին. «Երբ առաջին անգամ հանդիպեցի Եմելյանկոյին, 16-17 տարեկան էի: Դողում էի, երբ նրա կողքին էի կանգած, ինձ մոտ ցնցումներ էին սկսվել։ Չէ՞ որ նա այնքան այնքան մեծագույն մարդ է: Ուրիշ այլ մարդու ներկայությունից նման զգացողություններ […]

̰
Մայք Թայսոնի մենամարտը Ջեյք Փոլի հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել

18:06 30.04.2024

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի մենամարտը Ջեյք Փոլի հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել: Մենամարտի արդյունքը գրանցվելու է մարտիկների կարիերայի պաշտոնական վիճակագրության մեջ, հայտնում է talkSPORT-ը: Մենամարտը կայանալու է հուլիսի 20-ին ԱՄՆ-ում: Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը կարիերայի ընթացքում անցկացրել է 56 մենամարտ, գրանցել 50 հաղթանակ: Այդ հաղթանակներից 44-ը նա նոկաուտով է ավարտել:

̰
Անկեղծ` նրանք լավագույն թիմը չեն դաշտում․ Կիմիխը` «Ռեալի» մասին

17:30 30.04.2024

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ «Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը միշտ յուրահատուկ է՝ հատկապես, երբ խաղալու ես «Ռեալի» դեմ։ Շատ ժամանակ ենք ունեցել հանդիպմանը պատրաստվելու համար։ «Ռեալի» ուժեղ կողմներն անցումային փուլերում են։ Կարևոր է լավ պաշտպանվել, բայց չպետք է թաքնվենք։ Մենք պետք է խիզախ լինենք ու […]

̰
Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

17:06 30.04.2024

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները: Կողմերի համատեղ որոշմամբ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Փամբուխչյանը, փոխնախագահներ՝ Շիրակ Պողոսյանը և Սուսաննա Մարտիրոսյանը, քարտուղար՝ Հովհաննես Գևորգյանը: Մարզաձևի զարգացման համար կլինեն […]

̰
Հայ բռնցքամարտիկը ռինգ դուրս կգա Սաուլ Ալվարեսի մենամարտից առաջ

16:53 30.04.2024

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում մայիսի 4-ին կկայանա տարվա ամենասպասված մենամարտերից մեկը։ IBF, WBC, WBO և WBA վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարես Կանելոն կմրցի սուպերմիջին քաշային կարգի դասակարգման 3-րդ համար, մեքսիկացի Ջեյմ Մունգուայի հետ։ Նույն երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Պողոսյանը։ 28-ամյա բռնցքամարտիկը թեթևագույն քաշային կարգում կմենամարտի մեքսիկացի Ադրիան Տորեսի հետ։ […]

̰
Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները

16:39 30.04.2024

Ապրիլի 27-28-ին Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից, «Սիլ», «Նաիրի» և «Մուլտի Գրուպ» ակումբներից։ Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝ B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ), C դաս […]

̰
Եթե ММА-ում չլինեի, կլինեի շինարար՝ հորս նման․ Արման Ծառուկյան

16:23 30.04.2024

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե ինչով է զբաղվելու մարզական կարիերայի ավարտից հետո։ «Եթե ММА-ում չլինեի, կլինեի շինարար՝ հորս նման։ Կկառուցեի տներ, քոթեջային ավաններ։ Հիմա էլ հասկանում եմ, որ կարիերայիս ավարտից հետո կսկսեմ զբաղվել շինարարական բիզնեսով»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է «Комсомольская правда»-ն։ Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի […]

̰
Ովքե՞ր են «Մանչեսթեր Յունայթեդի» անձեռնմխելիները

16:00 30.04.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն նախապատրաստվում է ամառային տրանսֆերային շուկային: Ակումբը պատրաստ է դիտարկել գրեթե բոլոր ֆուտբոլիստների շուրջ առաջարկները: The Telegraph-ը գրում է, որ միայն երեք ֆուտբոլիստներ ակումբի կողմից անձեռնմխելի կարգավիճակ են ստացել: Ակումբը չի դիտարկելու Կոբի Մայնուի, Ալեխանդրո Գարնաչոյի և Ռասմուս Հոլունդի հետ կապված որևէ առաջարկ: Մանչեսթերցիները ցանկանում են թիմում պահել նաև Մարկուս Ռեշֆորդին, սակայն խոշոր […]

̰
Աշխարհի 4-րդ ռակետը կամային հաղթանակով դուրս է եկել 1/8 եզրափակիչ

15:40 30.04.2024

Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը Մադրիդում ընթացող «Մասթերսում» դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Ռուս թենիսիստը երրորդ շրջանում կամային հաղթանակի է հասել ամերիկացի Սեբաստիան Կորդայի (26-րդ ռակետ) նկատմամբ՝ 5-7, 7-6, 6-3: Մեդվեդև քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկի հետ:

̰
Հայտնի են Օլիմպիական խաղերի մասնակից ֆուտբոլի 16 հավաքականներից 14-ը

15:15 30.04.2024

Հայտնի դարձան Փարիզի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի ևս երկու մասնակից։ Ճապոնիայի և Ուզբեկստանի երիտասարդական հավաքականները դուրս են եկել Ասիայի Մ23 առաջնության եզրափակիչ՝ ձեռք բերելով նաև ՕԽ-ի ուղեգիր։ Ասիայից երրորդ ուղեգիրը կնվաճի Ասիայի Մ23 առաջնությունում երրորդ տեղ զբաղեցրած թիմը․ դա կլինի կամ Ինդոնեզիայի, կամ Իրաքի հավաքականը։ Եվս մեկ ուղեգիր կվիճարկեն Աֆրիկան ներկայացնող 4-րդ թիմը՝ Գվինեան, […]

̰
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը՝ Ստամբուլի վարկանիշային մրցաշարում

15:06 30.04.2024

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ), Լյովա Գևորգյանը (125 կգ), հունահռոմեականներից օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն […]

̰
Աշխարհի առաջին ռակետը առանց դժվարությունների դուրս է եկել Մադրիդի մրցաշարի 1/4 եզրափակիչ

14:46 30.04.2024

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը առանց դժվարությունների դուրս է եկել Մադրիդում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 22-ամյա լեհ թենիսիստուհին 6:1, 6:0 հաշվով հաղթել է աշխարհի 55-րդ ռակետ, իսպանացի Սառա Սորիբես-Տորմոյին։ Մրցախաղը տևել է 1 ժամ և 6 րոպե։ Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլուհի Բեատրիս Հադադ-Մայան։ Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն […]

̰
Տիգրան Բարսեղյանը 12-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

14:24 30.04.2024

Տիգրան Բարսեղյանը 12-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում, որի լավագույն ռմբարկուն է: Երկու տուր առաջ չեմպիոնությունն ապահոված «Սլովանը» հյուրընկալվելիս 3-5 հաշվով պարտվել է ԴԱԿ-ին: Բարսեղյանը 83-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը դարձրել է 2-4: 30-ամյա ֆուտբոլիստը Բրատիսլավայի թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Վլադիմիր […]

̰
Ում գոլերն են Լա լիգայում ամենաշատը վերածվում միավորների

14:12 30.04.2024

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գոլերն ամենաշատն են Իսպանիայի առաջնությունում միավորներ բերում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողը 33-րդ տուրում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Վալենսիայի» դեմ խաղում: Այսօրվա դրությամբ նա 16 գոլ է խփել Պրիմերայում, այդ գոլերի շնորհիվ «Բարսելոնան» 17 միավոր է վաստակել: Ջուդ Բելինգեմը 17 գոլով Մադրիդի «Ռեալին» օգնել է 14 միավոր վաստակել: Նույնքան միավորի են […]

̰
Մբապեն նվաճել է 17-րդ տիտղոսը

14:01 30.04.2024

ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն 17-րդ տիտղոսն է նվաճել պրոֆեսիոնալ կարիերայում։ Մբապեն 6 անգամ երկրի չեմպիոն է դարձել ՊՍԺ-ի, 1 անգամ՝ «Մոնակոյի» հետ։ Փարիզյան ակումբում նա դարձել է նաեւ Ֆրանսիայի եռակի գավաթակիր ու սուպերգավաթակիր, Ֆրանսիական լիգայի կրկնակի գավաթակիր։ Ֆրանսիայի հավաքականում Մբապեն դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 44 խաղում […]

̰
Մեկնարկում են կիսաեզրափակիչները․ ՉԼ

13:48 30.04.2024

Չեմպոնների լիգայում այսօր մեկնարկում են կիսաեզրափակիչները։ Առաջին հանդիպումը կանցկացնեն Գերմանիայի անցած տարվա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Իսպանիայի փոխչեմպիոն, Լա Լիգայի ընթացիկ առաջատար Մադրիդի «Ռեալը»։ Մյունխենում հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։ Մայիսի 1-ին Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 7-8-ին։

̰
Ռաֆայել Նադալը երրորդ հաղթանակը տարավ․ Մադրիդ

13:42 30.04.2024

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Մադրիդում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ: 37-ամյա իսպանացի թենիսիստը երրորդ շրջանում երեք սեթում 6-1, 6-7 (5-7), 6-3 հաշվով հաղթել է արգենտինացի Պեդրո Կաչինին: Մրցախաղը տևել է 3 ժամ 4 րոպե: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը 602 օրվա ընթացքում առաջին անգամ մեկ մրցաշարի ընթացքում երեք անընդմեջ […]

̰
BACK_TO_TOP