TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:05 02.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, […]

̰
Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը ձեռքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

11:10 02.05.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ   «Վանաձոր» բժշկական կենտրոն Աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք, եղունգային ֆալանգի բաց կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել մի կին։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության […]

̰
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

10:54 02.05.2024

Ապրիլի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Մարգարա-Ապագա խճուղու տներից մեկի մոտ վրաերթի էր ենթարկել 2004 թ. ծնված Լուսինե Աթոյանին: Մայիսի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով

09:46 02.05.2024

Մայիսի 2-ին, ժամը 01:22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Սիսական» ռեստորանային համալիրի մոտակայքում սարի լանջից քարը պոկվել և ընկել է առվի մեջ, ինչի հետևանքով ցեխ և քարեր են լցվել ավտո-ճանապարհի երթևեկելի հատված: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել […]

̰
Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

19:12 01.05.2024

Առնվազն 24 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 19 զոհ, 30 վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը` Մեյչժոու քաղաքում. 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և ընկել փոսը։ Չինական լրատվամիջոցների հրապարակած […]

̰
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

17:47 01.05.2024

Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին` մարվել՝ 13:58-ին: […]

̰
Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

17:07 01.05.2024

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […]

̰
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

15:23 01.05.2024

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին չորեքշաբթի 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7.37-ին՝ Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Եվս մեկ երկրաշարժ, ինչպես հայտնում է ինստիտուտը, տեղի է ունեցել Ղրղզստանում ժամը 12.02-ին՝ 3,8 մագնիտուդով։ […]

̰
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

12:59 01.05.2024

Մայիսի 1-ին, ժամը 10:38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. […]

̰
Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

11:53 01.05.2024

Մայիսի 1-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել Վարուժան Անդրեասյանի վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […]

̰
«Kia»-ն Մյասնիկյան պողոտայում կոտրել է արագաչափը, աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր

11:09 01.05.2024

Մայիսի 1-ին՝ ժամը 07 : 45-ի սահմաններում, Երևանի բնակիչ 25-ամյա Մհեր Թամրազյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված արագաչափին, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել տեղադրված աղբամաններին, կոտրել դրանք և, առաջ ընթանալով, բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել: Իրավիճակը նկարագրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին

10:45 01.05.2024

Ապրիլի 30-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Վահագն Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Ապագա խճուղու 15 տան մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լուսինե Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի […]

̰
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

23:48 30.04.2024

Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի […]

̰
Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ մոտ 3 հազ. քմ տարածքում. հրապարակվել են կադրեր

20:46 30.04.2024

Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ 3 հազար քմ մակերեսի վրա, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Հրդեհի մասին հաղորդվել է Ուլան-Ուդե, SNT «Պոբեդա», Մագիստրալնայա փողոցի հասցեից: Նախնական տվյալներով այրվում են տներ և կենցաղային շինություններ ընդհանուր 3 հազար քառ. մետրանոց հրապարակում»,- հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Սաստիկ քամիները դժվարացնում են հրդեհի մարումը։  

̰
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին

15:33 30.04.2024

Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել […]

̰
Կիևյան կամրջից ցած նետված 16-ամյա տղային ողջ են հայտնաբերել

12:59 30.04.2024

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությա Մաշոտցի […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:10 30.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ […]

̰
Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

11:04 30.04.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ֆոնին Կոնգրեսին կոչ է արել խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը։ Ամերիկայի Շառլոտ քաղաքում հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երկուշաբթի կեսօրին։ Նախկինում հաղորդվում էր, որ միջադեպի հետեւանքով երեք իրավապահ է զոհվել, եւս հինգը վիրավորվել են։ Ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, […]

̰
Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

10:49 30.04.2024

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 537 հազար մարդ բնակչությամբ Տուկստլա Գուտիերես քաղաքից 64 կմ հարավ։ Օջախը գտնվում է 143 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
6 մարդ է զոհվել Աֆղանստանում մզկիթի վրա հարձակման հետևանքով

10:16 30.04.2024

Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգի մզկիթի վրա զինված տղամարդու հարձակման հետևանքով, հայտնում է Pazhvak գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյային։ «Ինչպես հաղորդել է պաշտոնյան երեքշաբթի օրը, առնվազն վեց մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է արևմտյան Հերաթ նահանգի մզկիթի վրա անհայտ անձի հարձակման հետևանքով»,- հայտնում է գործակալությունը։ France-Presse գործակալությունը, […]

̰
Ճապոնիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան վիրավորներ

09:54 30.04.2024

Ճապոնական Յոկոհամա քաղաքում երեքշաբթի օրը բախվել են դպրոցականներ տեղափոխող զբոսաշրջային ավտոբուսը և բեռնատարը, ինչի հետևանքով ինը մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Բախումը տեղի է ունեցել խաչմերուկում: Ծանր վնասվածքներ է ստացել բեռնատարի վարորդը, վիրավորվել է զբոսաշրջային ավտոբուսի 7 դեռահաս և բեռնատարում գտնվող մեկ ուղևոր։ Բեռնատարն այնքան է վնասվել, որ ստիպված են եղել քարշակել։ Ոստիկանությունը […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է ձիուն. կան վիրավորներ

09:39 30.04.2024

Ապրիլի 30-ին` ժամը 02:44-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1999 թ.) […]

̰
Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

08:30 30.04.2024

Բոլիվար նահանգում կործանվել է Կոլումբիայի օդային գրոհային ավիացիայի Մի-17 ուղղաթիռը, որում գտնվող բոլոր ինը մարդիկ զոհվել են, հայտնում է կոլումբիական բանակը X սոցիալական ցանցում։ Ուղղաթիռում եղել է վեց սպա և երեք զինվոր: Ուղղաթիռը օդային հարձակման ավիացիոն ստորաբաժանման կողմից օգտագործվում էր տարածքում գործողություններ իրականացնող զորքերին մատակարարումներ կատարելու համար։ Ուղղաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ:

̰
Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:23 30.04.2024

Կուրիլյան կղզիների ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը: «Ապրիլի 30-ին՝ ժամը 8.14-ին (Մոսկվայի ժամանակով 0.14-ին), գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 157 կիլոմետր խորության վրա»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Զոհեր և ավերածություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։

̰
Չինարի գյուղում այրվել է կուտակած անասնակեր

08:16 30.04.2024

Ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]

̰
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած

15:18 29.04.2024

Երեկ՝ ապրիլի 28-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 15/1 հասցեի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Տիգրան Անտոնյանի վարած «Hummer» մակնիշի և 25-ամյա Վահագն Ալթունյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hummer»-ն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին: Վթարի հետևանքով 1 […]

̰
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում

13:49 29.04.2024

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում։ Բախվել են «BMW X6», «Changan» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: SHANTNEWS-ի տեղեկություններով՝ կա տուժած։

̰
Անցած 3 օրվա ընթացքում տեղի է ունեցել 28 ՃՏՊ, 5 մարդ զոհվել է

12:05 29.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-29-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 201 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, ֆիզիկական ներգործության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ […]

̰
Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

11:28 29.04.2024

Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ էգեյան ծովին հարող տարածքում, ուժգին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), այն գրանցվել է Մուղլայի Դաթչա շրջանում, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ: Վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

̰
Ոստիկանությունը հայտնել է, թե որ երկրի քաղաքացիներ են Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի 5 զոհերը

11:08 29.04.2024

Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, «Սքանիա» տուրիստական ավտոբուսը Երևան-Մեղրի ճանապարհի 281-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: ԻԻՀ հինգ քաղաքացի մահացել են, իսկ ութ քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
BACK_TO_TOP