Ինչո՞ւ թափուր աշխատատեղերը չեն համալրվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Ինչո՞ւ թափուր աշխատատեղերը չեն համալրվում

14:53 13.12.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ամփոփելով անցնող տարին, գործունեության 3 սկզբունք մատնանշեց՝ իրական կարիքների գնահատում համապատասխան ծառայություններ տրամադրելու համար, հավասար հնարավորությունների ստեղծմանը միտված քաղաքականության մշակում, ծրագրերի բավարար չափով փոխկապակցվածություն: Հատկապես վերջինը նախարարն առաջիկայի համար կարևոր սկզբունք է համարում:

Բաթոյանն անդրադարձավ նաև աղքատության հաղթահարմանը: Ասում է՝ պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի, որպեսզի մարդիկ կարողանան բացահայտել իրենց աշխատանքային գործունեության ունակություններն ու կարողությունները: Ինչ վերաբերում է աշխատաշուկայում առկա առաջարկին ու պահանջարկին, ապա գերատեսչության ղեկավարի տվյալներով՝ 4000 թափուր աշխատատեղ է հավաքագրվել: Բայց այդ տեղերի համալրման լուրջ խնդիր կա: Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ խնդիրը ոչ բավարար աշխատավարձն է լինում:

«Աշխատավարձը 150 հազար և ավելի բարձր է»,- տեղեկացրեց Բաթոյանը՝ ավելացնելով նաև, որ ավելի ցածր վարձատրվող աշխատանքներ էլ կան:

Բայց հիմնական խնդիրը, նրա խոսքերով, մասնագիտական հմտությունների ու ցանկության հարցն է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը

14:37 04.05.2024

Վարչապետը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը: «Իմ ելույթը «Ժողովրդավարության դպրոցի» 1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: ...

Շիրակում անցկացվել է մարզային շաբաթօրյակ

14:14 04.05.2024

Շիրակում անցկացվել է մարզային շաբաթօրյակ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ այսօր մարզում անցկացվել է մարզային շաբաթօրյակ, որին միացել են բոլոր համայնքները բնակավայրերով, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունները, բազմաթիվ կոլեկտիվներ: Ինչպես տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզը շաբաթօրյակին մասնակցել է մեծ համախմբվածությամբ: Մարզային շաբաթօրյակին ամբողջ կազմով միացել է նաև Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ շաբաթօրյակն անցկացնելով դեպի Մարմաշենի վանական համալիր տանող հատվածում, մարզպետի աշխատակազմին […] ...

էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

14:06 04.05.2024

էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Մայիսի 4-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին նախարարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ընկերությունների բաժնետիրական կապիտալի օգտագործման հնարավորություններին, տնտեսության մեջ վերականգնվող էներգիայով աշխատող սարքավորումների, արևային պանելների, ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, […] ...

ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպետության տարածքից

13:57 04.05.2024

ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպետության տարածքից

Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ապարանի ջրամբարին հարակից ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսության Երնջատափի անտառպետության տարածքից:   ...

Գյումրին միացել է մարզային շաբաթօրյակին

13:49 04.05.2024

Գյումրին միացել է մարզային շաբաթօրյակին

Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ է իրականացրել Օդանավակայան թաղամասում։ Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:30 04.05.2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ […] ...

BACK_TO_TOP