TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ՝ Արագած գյուղում

20:16 28.04.2024

Ապրիլի 28-ին` ժամը 18:41-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին:

̰
Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:58 28.04.2024

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք (Պարամուշիր կղզի, Կուրիլյան կղզիներ)՝ 95 կմ խորության վրա»,-նշել են սեյսմոլոգները:

̰
Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

16:23 28.04.2024

Ապրիլի 28-ին՝ ժամը 12։35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս […]

̰
Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

16:08 28.04.2024

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի […]

̰
Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի

15:35 28.04.2024

Երեկ՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Պետրոս Մ.-ն, իր վարած «Nissan Sun» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 122 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 13-ամյա Արամ Ս.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են […]

̰
ՃՏՊ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ

15:14 28.04.2024

Ապրիլի 28-ին` ժամը 11։02-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 […]

̰
«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

12:40 28.04.2024

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. ««Ռմբակոծություն» մթնոլորտից: Չինաստան, Գուանդուն նահանգ»:

̰
Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն

12:25 28.04.2024

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սամուել Տոնոյանի վարած «Jeep Grand Cherokee» և Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Արտակ Տերտերյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային […]

̰
Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

11:00 28.04.2024

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել է Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել […]

̰
Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

10:30 28.04.2024

Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես […]

̰
Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր

23:50 27.04.2024

Թուրքիայի Ադըյաման քաղաքում ոստիկանը, ով հերթապահում էր բաժանմունքում, կրակ է բացել իր գործընկերների վրա, հայտնում է TGRT Haber-ը։ «Շտապ լուր. սարսափելի դեպք է տեղի ունեցել Ադիյամանում. ոստիկանը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում։ Հարձակման հետևանքով առնվազն երկու ոստիկան վիրավորվել է»,– հաղորդել է հեռուստաալիքը։ Ոստիկանության բաժին են ուղարկվել շտապօգնության մի շարք մեքենաներ։ Halk TV-ն, հղում անելով ոստիկանությունում […]

̰
Սյունիքի մարզում ավտոբուսի՝ ձորն ընկնելու հետևանքով զոհերի թիվը դարձյալ աճել է

23:14 27.04.2024

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ […]

̰
Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսի՝ ձորն ընկնելու հետևանքով զոհերի թիվն աճել է

21:39 27.04.2024

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ […]

̰
Չինաստանում տորնադոյի հետևանքով հինգ մարդ է զոհվել

21:09 27.04.2024

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում ուրբաթ օրը տորնադոյի հետևանքով զոհվել է 5 մարդ, 33-ը՝ վիրավորվել, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում Գուանչժոուի Բայյուն շրջանում պտտահողմ է անցել և վնասել չորս գյուղ: Բնական աղետից հետո քաղաքում ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր, այդ թվում՝ որոնողափրկարարական, հետևանքների վերացման, շտապօգնության և վերականգնման աշխատանքների համար, […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

21:01 27.04.2024

6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Գարութ շրջանի մոտ, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի վայրը՝ Արևմտյան Ճավայի Գարութ շրջանից 151 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 10 կիլոմետր, ցունամիի հավանականություն չկա»,- ասվում է օդերևութաբանական գործակալության տարածած հաղորդագրության մեջ

̰
Քենիայում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել

20:52 27.04.2024

Առնվազն 76 մարդ է մահացել Քենիայում վերջին երկու ամսում հորդառատ և երկարատև անձրևներից առաջացած սողանքների և ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնել է Քենիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իսահակ Մաիգուա Մվաուրան: «Վերջին 12 ժամվա ընթացքում ևս 12 մարդ է մահացել՝ անձրևների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 76-ի: Պետք է պատրաստվել էլ ավելի ուժեղ անձրևների»,– մեջբերում է Agence […]

̰
Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ ըստ նախնական տվյալների՝ կա երեք զոհ, վեց տուժած

18:54 27.04.2024

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական […]

̰
ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է: Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների […]

̰
Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

15:16 27.04.2024

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) […]

̰
Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

15:07 27.04.2024

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների […]

̰
Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

13:43 27.04.2024

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ տարհանումը կատարվել է վարչական շենքի յոթերորդ հարկում, կատարվում է ստուգում։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

13:34 27.04.2024

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի […]

̰
Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:14 27.04.2024

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Օգասավարա կղզիներից դեպի արևմուտք, Հոնսյու գլխավոր կղզու ափից ավելի քան 700 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Երկրաշարժի օջախը  540 կմ խորության վրա է։ Ցնցումները զգացվել են Օգասավարա կղզիներում, սակայն աննշան տատանումներ են գրանցվել նաև Տոկիոյում։ Իր հերթին, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի […]

̰
Ճապոնիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:07 27.04.2024

Ճապոնիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Համամացու քաղաքից (Հոնսյու կղզի) 784 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է 791 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը 503 կմ խորության վրա է:

̰
Ամերիկյան երեք նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում

08:53 27.04.2024

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում, առնվազն երեք մարդ տուժել է, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունենում Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում տեղումների ավելացման ֆոնին։ «Ուրբաթ օրը ավերիչ տորնադոները շարժվում են արևելյան Նեբրասկայի և Այովա նահանգի մասերով. առնվազն երեք մարդ վիրավորվել է», – ասվում […]

̰
Արիզոնայում բենզին տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել

08:28 27.04.2024

Առանց հոտի բենզին և պրոպան տեղափոխող գնացքը ուրբաթ օրը Արիզոնա-Նյու Մեքսիկո սահմանի մոտ դուրս է եկել ռելսերից և բռնկվել, զոհեր չկան, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Գործակալության տվյալներով՝ տեղի իշխանություններն ու իրավապահ մարմինները զոհերի մասին տվյալներ դեռ չեն տրամադրել։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։ «Գնացքը տեղափոխում էր առանց հոտի պրոպան և բենզին: Կես տասնյակ […]

̰
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած

08:09 27.04.2024

Ապրիլի 27-ին, ժամը 01:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 21-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1977 թ.) […]

̰
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան տուժածներ

23:31 26.04.2024

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 30-ամյա Կարեն Ե.-ի վարած «Opel» մակնիշի և 65-ամյա Սամսոն Ղ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը կողաշրջվել է, իսկ վերջինի ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 72-ամյա […]

̰
Թայվանում 5,6 մագնիտուդ  երկրաշարժ է տեղի ունեցել

23:18 26.04.2024

Թայվանում մինչև 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա, Հուալիեն քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 350 հազար բնակչությամբ։ Ցունամիի, ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Նախկինում 4,9 մագնիտուդ մի շարք ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել Թայվանի արևելյան ափին։

̰
Կոտայքի մարզի չգործող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին. ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

21:36 26.04.2024

Այսօր՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած ոսստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի […]

̰
BACK_TO_TOP