Վարչապետի համար նոր ինքնաթիռի գնման տարբերակ է քննարկվում․ Աղաջանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+13.09 oC

Վարչապետի համար նոր ինքնաթիռի գնման տարբերակ է քննարկվում․ Աղաջանյան

14:17 30.10.2019

Վարչապետի՝ ԱՄՆ թռիչքը նրա ծառայողական ինքնաթիռով կազմակերպելն անհնար է, քանի որ վարչապետին սպասարկող օդաչուները չունեն օվկիանոսը հատելով թռիչք կատարելու լիցենզիա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Խոսքը վերաբերում էր սեպտեմբերին կայացած այն թռիչքին, որի վրա մոտ 160 միլիոն դրամ է ծախսվել։ Իսկ վարչապետի ինքնաթիռի վրա վառելիքի հավելյալ բաքերի տեղադրումը, ինչի առաջարկ եղել էր մամուլում, ըստ Աղաջանյանի, կարող է միլիոնավոր դոլարների ծախսի պատճառ դառնալ։

Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հիմա իրենք լուծումներ են դիտարկում։

«Տարբերակներ ենք քննարկում, այդ թվում՝ նաև նոր ինքնաթիռի գնման տարբերակն է քննարկվում, որովհետև գործող ինքնաթիռը բավականին հին է և արդեն որոշ ստանդարտներին չհամապատասխանող։ Եվ նաև նորագույն, նոր տեխնոլոգիաների առկայության պարագայում ծախսի տեսանկյունից, վառելիքի ծախսի տեսանկյունից, ընթացիկ վերանորոգումների ծախսերի տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար կարող է լինել նոր ինքնաթիռի ձեռքբերումը։ Բայց սա դեռ վերջնական որոշում է, սա ընդհանրապես դեռ որոշում չէ»,- ասաց Աղաջանյանը։

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

12:52 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում

12:50 14.05.2024

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում։ Այս մասին նշված է Բելգիայի ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ «Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես […] ...

Քննարկվել է ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

12:14 14.05.2024

Քննարկվել է ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, Հայաստանի ներգրավվածությունը Միջին միջանցքում, ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը, ՎԶԵԲ-ի կապիտալի ավելացումը և այլն: ...

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

11:51 14.05.2024

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը: Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները: Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի […] ...

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

BACK_TO_TOP