14:41 14.10.2019
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առայժմ ամփոփված է միայն կիսամյակի կտրվածքով. այն կազմել է 770 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 12,3%-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարն անդրադարձել է նաև միջազգային վարկանիշային ցուցակներում Հայաստանի վարկանիշի փոփոխմանը։
18:38 26.04.2025
ԱՄՆ-ը ակնկալում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան կհստակեցնեն հակամարտությունը լուծելու իրենց մտադրություններըԱՄՆ վարչակազմը հաջորդ շաբաթ ակնկալում է հստակ պարզաբանում Ռուսաստանի և Ուկրաինայի մտադրությունների վերաբերյալ՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Եվրոպայի գծով ավագ տնօրեն Էնդրյու Պիկը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Լևենտե Մագյարի հետ հանդիպմանը։ Հունգարիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նրանց միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում։ […] ...
18:26 26.04.2025
Ձեր պրոֆեսիոնալիզմն ու քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է օդաչուներինՔաղաքացիական ավիացիայի կոմիտեն Օդաչուների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է օդաչուներին․ «Ձեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը և քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գնահատում է ձեր անփոխարինելի ներդրումը ավիացիայի ոլորտում։ Բարի թռիչքներ և անվտանգ վայրէջքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։ ...
18:16 26.04.2025
Նիկոլ Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին: էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես […] ...
18:13 26.04.2025
Զարմանալի է տեսնել 13-ամյա տղաների, ովքեր կրում են այն տղայի անունով շապիկը, ով նրանցից մեծ է ընդամենը չորս տարով. Յամալ«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքում փաստին, որ երեխաները կրում են իր ազգանունով մարզաշապիկներ. «Սա անհավատալի է: Երբ ես երեխա էի, կրում էի Նեյմարի, Մեսսիի և այլ խաղացողների մարզաշապիկներ: Որ երեխաներն այժմ խաղում են իմ ազգանունով շապիկներով, նշանակում է, որ ես ոգեշնչում եմ նրանց ֆուտբոլում: Երբեք […] ...
18:08 26.04.2025
Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլըՕմանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անցկացվեցին Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, և տեղի ունեցավ երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը: «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել […] ...