13:26 09.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում ելույթ ունենալով՝ անդրադարձավ մասնակիցներից մեկի պատմությանը «վարքագծային ծուղակի» մասին: Խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին՝ օրինակ բերեց.
«Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հազար մարդ, այդ օրը ռեստորաններում, սրճարաններում տեղ չկար, և ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրը ի՞նչ շարժ է արձանագրել. պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել են նույն չափ, ինչքան նախորդ օրերին, ասենք 15 օր առաջ: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով ավելացել է, բայց կտրոնների թիվը չի փոխվել: Սա շատ վատ նորություն է, ես գործընկերություն ասելով սա նկատի ունեմ, իհարկե, Գյումրիի մեր հարգելի գործարարները իմացել են, որ հարկայինն այդ օրը ռեյդ չի անելու, ոչ մի բան չի լինելու, բայց ասում են ուշադրություն, չէ՞, կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային գործողություն է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն ր, բայց Գյումրիի բիզնեսն իր հերթին կես քայլ պետք է անի՞, թե՞ չէ»:
Փաշինյանը մեկնաբանեց այսպես, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել, դա պետք է երկխոսություն լինի: Մյուս կողմից ներկայացրեց դրական ցուցանիշներ ևս.
«2019թ. առաջին 8 ամիսների տվյալներով 75 մլն հատ ավելի նախորդ տարվա համեմատ տպված ՀԴՄ կտրոն ունենք, իհարկե, մի մասը առևտրաշրջանառության աճի հետ է կապված, բայց հետհեղափոխական ժամանակի հետ էլ է կապվում»:
15:28 03.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ15:28 03.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությունը շարունակել է զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանն այդ գործում ընդգծել է դեսպան Սվենսոնի անձնական ներդրումը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...
15:20 03.07.2025
Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված. Արմավիրի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը Նորավան գյուղում գտնվող իր ջերմատանն աճեցնում է կանեփ և ապօրինի պահում դրանից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 30-ին զննություն կատարվեց 33-ամյա տամարդու ջերմատանը: Հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, իսկ ջերմատան վերջնամասում և մետաղյա արկղում` […] ...
15:12 03.07.2025
Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծըԱզգային ժողովն ընդունեց տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի չափով տուգանք սահմանելու նախագիծը: Կսահմանվի 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կկիրառվի այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն […] ...
15:07 03.07.2025
Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում […] ...
14:55 03.07.2025
Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...